News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի քաղաքացի Կարեն Նիկոլյանը, որը 2008 թվականից խուսափում էր ԱՄՆ արդարադատությունից, ձերբակալվել է Թբիլիսիի օդանավակայանում, որտեղ եկել էր Ստամբուլից։ Այս մասին տեղեկացվում է Արդարադատության դեպարտամենտի կայքում։

Նիկոլյանը փախել էր այն բանից հետո, երբ ընդունել էր Կոլորադոյի օկրուգում կատարած բանկային խարդախության մեղքը։ Տղամարդը ձերբակալվել է Թբիլիսիում՝ ամերիկացի իրավապահների աջակցությամբ։

2007 թվականին Հայաստանի քաղաքացուն ներկայացվել էր խարդախության սխեմային մասնակցության մեղադրանք, որի հետեւանքով գողացվել է 600 հազար դոլար։ 2008 թվականի մարտին 35-ամյա Նիկոլյանն ընդունել է մեղքը եւ գրավի դիմաց ազատ արձակվել՝ մինչեւ դատավճռի կայացումը, բայց փախել է երկրից։ Տղամարդուն հաջողվել է գտնել ԱՄՆ գաղտնի ծառայության եւ ՀԴԲ ջանքերով, որոնք պարզել են, որ նա Ստամբուլ-Թբիլիսի չվերթի տոմս է պատվիրել։

ԱՄՆ արդարադատության նախարարության հայտարարությունում նշվում է, որ ԱՄՆ եւ Վրաստանի իշխանություններն աշխատում են Նիկոլյանին արտահանձնելու ուղղությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Ամենաշատ