News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ արտաքին գործերի նախարարության եւ Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչ,դեսպան Պարույր Հովհաննիսյանի կողմից ներկայացվել է առաջարկություն Երեւան քաղաքի փոքր կենտրոնում Եվրոպայի խորհրդի կամ Եվրոպայի հրապարակ անվանակոչելու վերաբերյալ:

Հարցը քննարկման կդրվի Երեւանի ավագանու մարտի 19-ին կայանալիք նիստում: 2019 թ. նշվում է Եվրոպայի խորհրդի (ԵԽ) հիմնադրման 70-ամյակը: Այս հոբելյանը տեսանելի եւ հիշարժան դարձնելու համար ԵԽ քարտուղարությունն առաջարկների ծրագիր է մշակել՝ կառույցը տեղակայած Ստրասբուրգ քաղաքում եւ ԵԽ անդամ երկրներում համապատասխան միջոցառումներ կազմակերպելու համար:

Այդ նպատակով ԵԽ նախարարների կոմիտեի 2018 թ. հունիսի 20-ի նիստին մասնավորապես առաջարկվել է անդամ պետություններում կազմակերպության 70-ամյա հոբելյանի կապակցությամբ Եվրոպայի խորհրդի անունով անվանակոչել որեւէ փողոց, հրապարակ, այգի կամ պուրակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ