News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Օպերայի հարակից տարածքներում կառուցված սրճարանների սեփականատերերը այսօր՝ մարտի 13-ի երեկոյան՝ ժամը 18։00-ին կհրավիրվեն քաղաքապետարան՝ ապամոնտաժման խնդիրը քննարկելու համար։ Այս մասին հայտնեց ենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը (ֆոտոռեպորտաժ

«Սակայն անկախ ամեն ինչից այս սրճարանները պետք է ապամոնտաժվեն։ Մենք ոստիկանության հետ քննարկեցինք, որ ավելի նպատակահարմար կլինի մի պահ գործողությունները դադարեցնենք, մինչեւ վաղը սպասենք,  քննարկենք, հասկանանք, թե իրենք ինչ են ուզում մեզնից, որովհետեւ իրենք 1 ամիս ժամանակ են ունեցել։ Փորձում ենք նրանց լսել, բայց մենք էլ ասում ենք, որ սրճարանները չեն կարող լինել կանաչ տարածքների հաշվին։ Գնանք՝ քաղաքապետի հետ էլ քննարկենք, մեր հետագա գործողությունների մասին կտեղեկացնենք», - նշեց վարչական շրջանի ղեկավարը։

Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանը Ազատության հրապարակին հարող հատվածի կանաչ տարածքի վերականգնման վերաբերյալ հայտարարություն էր տարածել, ըստ որի տվյալ հատվածի քաղաքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալած եւ սրճարանային բիզնես ծավալած տնտեսավարողները քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումից ծանուցում են ստացել, որտեղ առաջարկվում էր նրանց՝ հրաժարվել վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերի մի մասից: Սա առաջացրել է սրճարանների սեփականատերերի վրդովմունքը. Նրանք ցույց են անում, փորձում են խոչընդոտել սրճարանների ապամոնտաժման աշխատանքներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ