News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Huawei տեխնոլոգիական ընկերության դեմ իրականացվող ԱՄՆ կառավարության քարոզչությունը կարող է վնաս պատճառել Ամերիկայի միջազգային վարկանիշին։ Այս մասին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Huawei-ի հիմնադիր Ռեն Չժենֆեյը։

ԱՄՆ կառավարությունը վերջին ամիսներին ակտիվացրել է իր ջանքերը, որպեսզի դաշնակիցներին համոզի արգելափակել 5G անլար սարքերի ստեղծման համար նախատեսված Huawei-ի հեռակոմունիկացիոն սարքավորումների օգտագործումը՝ պնդելով, որ Չինաստանի կառավարությունը դրանք կարող է օգտագործել լրտեսության համար։ Huawei-ը հերքում է այդ պնդումները։

Ռեն Չժենֆեյի խոսքերով, իր ընկերությանն անարդար են վերաբերվում, ինչի հետ կապված՝ ինքը հայց է ներկայացրել ԱՄՆ կառավարության դեմ՝ բողոքարկելով վերջերս ընդունված օրենքը, որն արգելում է դաշնային գործակալություններին օգտագործել Huawei-ի արտադրանքը։

Չժենֆեյը հերքում է բոլոր այն ենթադրությունները, թե ընկերությունը գտնվում է չինական կառավարության վերահսկողության տակ։

Նա նախագահ Դոնալդ Թրամփին բնութագրել է որպես մեծ առաջնորդի, սակայն կոչ է արել նրան վերաիմաստավորել իր մոտեցումը արտասահմանյան երկրներին եւ բիզնեսին։ «Նրա մարտավարությունը ճիշտ չէ։ Եթե նա այսօր վախեցնում է երկրին, սպառնում ընկերություններին կամ անհիմն ձերբակալում որեւէ մեկին, ապա ոչ ոք չի հանդգնի ներդրումներ կատարել Միացյալ Նահանգներում»,- ասել է Չժենֆեյը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ