News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Օպերայի հարակից տարածքները սրճարանների ապամոնտաժումից հետո դառնալու է թմրամոլների հավաքատեղի։ Այսօր՝ մարտի 13-ին, քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ հանդիպումից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց սրճարաններից համասեփականատեր Էլիզաբեթ Ղազարյանը։

«Մինչեւ մեր սրճարանը կառուցելն էլ էր Օպերայի հարակից այդ տարածքներում գազոն, եւ այնտեղ էին հավաքվում թմրամոլները։ Մենք սրճարանը կառուցելիս մեծ թվով ներարկիչներ ենք հավաքել։ Հիմա էլ է այդպես լինելու» ,–նշեց նա։

Սրճարանի համասեփականատիրոջ խոսքով՝ իրենք պատրաստ են ապամոնտաժել սրճարանը, սակայն ոչ հիմա. «Մենք պատրաստ ենք ապամոնտաժել, սակայն ոչ հիմա։ Մեզ ժամանակ է պետք, մենք ուզում ենք, որ մեզ լսեն»։

Նա հերքեց այն հայտարարությունները, թե իրենց այլ տեղ տեղափոխվելու առաջարկ է արվել։ «Մեզ ասում են, թե Օղակաձեւ այգում տարածք են առաջարկել, բայց նախ չեն առաջարկել, հետո էլ եթե քանդվում է Օպերային հարակից սրճարանները, պետք է քանդվեն նաեւ Օղակաձեւ այգու սրճարանները, նա էլ է հանրային տարածք»,–նշեց նա։

Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանը Ազատության հրապարակին հարող հատվածի կանաչ տարածքի վերականգնման վերաբերյալ հայտարարություն էր տարածել, ըստ որի, տվյալ հատվածի քաղաքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալած եւ սրճարանային բիզնես ծավալած տնտեսավարողները քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումից ծանուցում են ստացել, որում նրանց առաջարկվում էր հրաժարվել վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերի մի մասից: Սա առաջացրել է սրճարանների սեփականատերերի վրդովմունքը. նրանք ցույց են անում, փորձում են խոչընդոտել սրճարանների ապամոնտաժման աշխատանքները, որոնք մեկնարկել էին այսօր։ Սրճարանի աշխատակիցների հետ հանդիպել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը, առաջարկել ժամանակավորապես դադարեցնել ապամոնտաժումը, ապա ժամը 18.00–ին հանդիպել քաղաքապետարանում և քննարկել՝ միաժամանակ հավելելով, որ այդ սրճարանները, միեւնույնն է, քանդվելու են։

Տպել
Ամենաշատ