News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայազգի բարերար Ջերալգ Գաֆեսճյանին պատկանող արվեստի, հանքանյութերի եւ թանկարժեք քարերի հավաքածուն վաճառվել է Լոս Անջելեսի Bonhams աճուրդում։ Արվեստի 100 ստեղծագործությունների մեջ գլխավոր լոտը եղել է թանկարժեք քարերից եւ ոսկուց ավտոմատացված կարուսելը, որը Անդրեաս Ֆոն Զադոր-Գերլոֆի աշխատանքն է։ Հայտնի է, որ Գաֆեսճյանը կարուսելը պատվիրել է 1991թ․։ Լոտն աճուրդում վաճառվել է 262,575 դոլարով։

Եւս մեկ լոտ՝ ռուբինից, նռնաքարից եւ ոսկուց պատտրաստված արծիվը վաճառվել է ավելի քան 62 000 դոլարով։ 2013թ․ 88 տարեկան հասակում մահացած Ջերարդ Գաֆեսճյանը թողել է արվեստի գործերի, ոսկերչական իրերի եւ թանկարժեք քարերի հսկայական հավաքածու, որի մի մասը գտնվում է Հայաստանում Գաֆեսճյան արվեստի կենտրոնում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ