News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Խաղաղ գործընթացի բարեհաջող առաջմղման լավագույն միջոցը եռակողմ ձևաչափով բանակցությունների վերականգնումն է: Մարտի 13-ին ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակի հետ հանդիպմանն այս մասին ասել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը:

Միրոսլավ Լայչակի խնդրանքով՝ Մասիս Մայիլյանը ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ արցախյան կողմի դիրքորոշումը:

Մասիս Մայիլյանն ընդգծել է, որ Մինսկի խմբի համանախագահությունը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար միակ համաձայնեցված միջնորդական հարթակն է: Արցախի արտգործնախարարը նշել է, որ խաղաղ գործընթացի բարեհաջող առաջմղման լավագույն միջոցը 1994 թ. ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովի որոշմամբ ամրագրված եռակողմ ձևաչափով բանակցությունների վերականգնումն է: Մասիս Մայիլյանն ափսոսանք է հայտնել, որ հետագա տարիներին տեղի է ունեցել նահանջ այդ որոշումից՝ ընդունված կոնսենսուսի հիման վրա: Ըստ նախարարի՝ պաշտոնական Ստեփանակերտի ուղղակի և լիարժեք մասնակցությամբ բանակցությունների եռակողմ ձևաչափը ոչ միայն ապացուցել է իր էֆեկտիվությունը, այլև ամենաարդյունավետն է, որն ապահովել է կրակի և ռազմական գործողությունների դադարեցման մասին 1994 թ. մայիսի 12-ի համաձայնագրի կնքումը: Եռակողմ բանակցությունների վերականգնման անհրաժեշտությունից բացի Մասիս Մայիլյանը կարևորել է նաև նոր գաղափարների մշակումը՝ խաղաղ գործընթացում իրական առաջընթացի հասնելու համար:

Արցախի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ կարգավորման գործընթացի արդյունավետության առանցքային ցուցանիշներից մեկը ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների իրակագործումն է՝ նշելով, որ Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածություններից Ադրբեջանի փաստացի հրաժարումը խոչընդոտում է խաղաղ գործընթացի առաջմղումը։

Հանդիպմանը կողմերն անդրադարձ են կատարել նաև մարդասիրական բնույթի հարցերին: Նշելով, որ ԵԱՀԿ անկյունաքարային սկզբունքն է համապարփակ անվտանգության ապահովումը, որը ներառում է ռազմաքաղաքական, տնտեսական, ինչպես նաև մարդկային հարթությունները՝ Մասիս Մայիլյանը, միևնույն ժամանակ, ափսոսանքով փաստել է, որ այս կազմակերպությունը կենտրոնացել է գլխավորապես հակամարտության կարգավորման վրա։ Նախարարը ԵԱՀԿ գործող նախագահին կոչ է արել մարդկային հարթությունը չթողնել առանց պատշաճ ուշադրության։ Մասիս Մայիլյանը Միրոսլավ Լայչակի ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ Ադրբեջանը չի դադարեցնում Արցախը մեկուսացնելու փորձերը, և այդ կապակցությամբ ԵԱՀԿ-ն որոշակի պատասխանատվություն է կրում, որպեսզի հակամարտության չկարգավորվածությամբ պայմանավորված՝ հանրապետության քաղաքացիները սահմանափակված չլինեն՝ իրենց հիմնարար իրավունքներն ու ազատություններն իրացնելու հարցում։ Այս կապակցությամբ Մասիս Մայիլյանը նշել է միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչների՝ Արցախ այցելությունների հարցի արդիականությունը: Ըստ նախարարի՝ նման այցերը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության խնդիրը ԵԱՀԿ և այլ միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում գտնվելու կարևոր ազդանշան կդառնան:

ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակը հավաստիացրել է, որ ԵԱՀԿ-ն կշարունակի գործադրել բոլոր ջանքերը՝ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ազատությունից զրկված կանանց վերարտադրողական իրավունքի վերաբերյալ ուսումնասիրությունները մեր երկրում շատ քիչ են․ ՄԻՊ
Բացման խոսքով են հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ…
Ամենաշատ