News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ն ցանկանում է ամուր Հայաստան տեսնել։ Այս մասին Երեւանում Զինված ուժերում կարգապահության, պատվի եւ արժանապատվության բարձրացմանը նվիրված կոնֆերանսում ասել է Կովկասում ՆԱՏՕ կապի գրասենյակի տնօրեն Ռոզարիա Պուգլիսը։

ՆԱՏՕ ներկայացուցիչը հիշեցրել է, որ Հայաստանը ծրագրին մասնակցում է 2013-ից, եւ այդ ծրագիրը կոչված է օժանդակելու գործընկեր երկրներին՝ փոխվել ներսից կոռուպցիայի դեմ պայքարի համար։ «Ես Հայաստանին օգնելու ավելի լավ միջոց չեմ տեսնում, հատկապես թավշյա հեղափոխությունից հետո»,- նշել է Ռոզարիա Պուգլիսը։

Ծրագրի շրջանակում գործընթացը կազմված է ինքնագնահատականից եւ վերահսկողության այցերից։ Ինքնագնահատականը ծրագրի կարեւոր մասն է եւ օգնում է որոշել համագործակցության ուղիները։ Ինչպես նշել է ՆԱՏՕ ներկայացուցիչը, ծրագիրը լավ է մշակված եւ պահանջարկ ունի, դրան մասնակցում է 20 երկիր, որոնցից 8-ը՝ դաշինքի անդամ։ «Ծրագրի բոլոր մասնակիցները կարգապահությունը եւ ազնվությունը համարում են բանակի հենասյուները։ Մեր աջակցությունը կրում է ինստիտուցիոնալ եւ խորհրդատվական բնույթ, ինչպես նաեւ անհատական օգնություն կարողությունների ամրապնդման եւ լավ կառավարման գործում»,- նշել է Ռոզարիա Պուգլիսը։

Նա գոհունակությամբ փաստել է այն նոր ազդակի մասին, որը տրվել է ծրագրին։ «Գործընթացը մի փոքր ձգձգվեց։ Բայց հիմա մենք նոր փուլ ենք մտնում։ Ամուր Հայաստանը համապատասխանում է ՆԱՏՕ շահերին»,- ընդգծել է դաշինքի ներկայացուցիչը։

Ինքնագնահատականի գործընթացը սկսվել է 2014-15 թվականներին, արդյունքները վերլուծվել են 2016-ին։ Հայաստանի հետ սերտ համագործակցությունը շարունակվում է, փաստել է Պուգլիսը։ Նրա խոսքով՝ դաշինքի անդամները խոստովանում են, որ կոռուպցիան սպառնալիք է, այն արտացոլվում է բանակի հանդեպ վստահության, ազդում կառավարման վրա։ «Մենք հասկանում ենք  երկրի առջեւ ծառացած դժվարություններն ու մարտահրավերները։ Հայաստանն արդեն որոշակի դրական փորձ է կուտակել կառավարման բարելավման ոլորտում»,- նշել է ՆԱՏՕ ներկայացուցիչը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
ՆԱՏՕ-ն ունի բավականին մեծ թվով հասանելի համակարգեր…
Թրամփը կարող է դիտարկել ՆԱՏՕ-ի երկրները երկու կատեգորիաների բաժանելու հարցը. CNN
Այն երկրները, որոնք չեն հասնում պաշտպանության համար նախատեսված ՀՆԱ-ի 2%-ին...
Ֆինլանդիան տեղեկացրել է, որ դիտարկում է ՆԱՏՕ զորքերի մշտական ներկայության հնարավորությունը
Ֆինլանդիան դիտարկում է ՆԱՏՕ զորքերի մշտական ներկայության հարցը...
Ֆինլանդիայում կստեղծվի ՆԱՏՕ ցամաքային զորքերի շտաբ ՌԴ սահմանից 140 կիլոմետր հեռու
ՆԱՏՕ ցամաքային զորքերի շտաբ Ռուսաստանի հետ սահմանի մոտ...
Ամենաշատ