News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանը հանդիպել է խաղաղ պայմաններում զոհված այն զինծառայողների ծնողների հետ, որոնց մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի նյութերն ուսումնասիրվելու են հասարակական մոնիթորինգի աշխատանքային խմբում ընդգրկված հասարակական կազմակերպությունների կողմից:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ ՔԿ նախագահի տեղակալը զոհված զինծառայողների ծնողներին է ներկայացրել խմբի գործունեության կարգն ու նպատակը: Արտակ Կրկյաշարյանը հանդիպման ընթացքում պատասխանել է ծնողներին հետաքրքրող բոլոր հարցերին:

Տեղեկացնենք, որ Քննչական կոմիտեի կողմից հասարակական կազմակերպություններին արդեն տրամադրվել են կոնկրետ քրեական գործերով տեղեկանքներ՝ դրանք ուսումնասիրելու նպատակով: Տրված գործերի նյութերի ուսումնասիրելուց  հետո խումբն անցնելու է այլ զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի նյութերի ուսումնասիրությանը:

Նշենք, որ  հասարակական կազմակերպություններն իրենք են ընտրում իրենց կողմից ուսումնասիրվող գործերը, իսկ Քննչական կոմիտեն նրանց է տրամադրում պահանջվող բոլոր նյութերը:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի եւ տասը հասարակական կազմակերպությունների միջեւ ստորագրվել է համաձայնագիր՝ զինվորական ծառայության ընթացքում մահվան դեպքերի առթիվ հարուցված առանձին քրեական գործերով նախաքննության ընթացքում հնարավոր բացթողումներն ի հայտ բերելու եւ վիճարկվող հանգամանքների վերաբերյալ հանրային հետաքրքրությունը փարատելու, ինչպես նաեւ՝ այդ հանգամանքների տարաբնույթ մեկնաբանությունները բացառելու նպատակով հասարակական մոնիթորինգի աշխատանքային խումբ ստեղծելու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ