News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Մեր խմբակցությունում բոլորն աշխատում են, եւ աշխատում են դրական փոփոխությունների ուղղությամբ : Այդ մասին այսօր՝ մարտի 14-ին ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է գնահատում առողջապահության նախարարի գրառումը, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները դեմ են դրական փոփոխություններին:

«Իսկ հավելյալ մենկաբանությունների համար կարծում եմ արժե դիմել պարոն Թորոսյանին»,- նշեց Մակունցը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ խմբակցությունում դեռ չեն քննարկել  շաքարավազ պարունակող գազավորված ըմպելիքների հետ կապված Արսեն Թորոսյանի առաջարկը:

Նշենք, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է  կատարել Facebook սոցիալական ցանցում, նշելով, որ  «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորներ դրական փոփոխություններ չեն ուզում երկրի առողջապահական համակարգում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ