News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Էկվադորի նախագահ Լենին Մորենոն չորեքշաբթի հայտարարել է, որ իր երկիրը մտադիր է առաջիկայում դուրս գալ Հարավամերիկյան ազգերի միությունից (UNASUR), հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ես ուզում եմ հայտնել UNASUR-ից դուրս գալու մեր վերջնական որոշման մասին», - ազգային հեռուստատեսությամբ ելույթի ժամանակ ասել է նախագահը:

Մորենոյի խոսքով՝ կազմակերպությունից դուրս գալու պատճառ է դարձել այն, որ «վերջին տարում անդամ պետությունների կեսը չի մասնակցում միության գործունեությանը եւ ներդրում չի ունենում»:

 «Գլխավոր քարտուղարի պաշտոնը ավելի քան 2 տարի թափուր է», - հավելել է նա:

Էկվադորը դարձել է 7-րդ երկիրը, որը հայտարարել է կազմակերպությունից դուրս գալու ցանկության մասին: Անցյալ տարվա ապրիլին իրենց անդամակցությունը դադարեցրել էին Արգենտինան, Բրազիլիան, Կոլումբիան, Պարագվայը, Պերուն եւ Չիլին: Օգոստոսին Կոլումբիան հայտարարել էր UNASUR-ից դուրս գալու մասին:

Հարավամերիկյան ազգերի միությունը Հարավային Ամերիկայի պետությունների տարածաշրջանային քաղաքական եւ տնտեսական կազմակերպություն  է, որը ստեղծվել է 2008 թվականին: Դաշինքի երկրներում ապրում է 400 մլն մարդ, նրա պետությունների ընդհանուր ՀՆԱ-ն համաշխարհայինի մոտ 6 տոկոսն է կազմում:

UNASUR-ի անդամներն են` Արգենտինան, Բոլիվիան, Բրազիլիան, Վենեսուելան, Գայանան, Կոլումբիան, Պարագվայը, Պերուն, Սուրինամը, Ուրուգվայը, Չիլին, Էկվադորը: Մեքսիկան եւ Պանաման դիտորդի կարգավիճակ ունեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ