News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Արմավիրի մարզի Լենուղի համայնքի բնակիչները, որոնք, շուրջ 30 տարի է՝ 4-րդ կարգի վթարային շենքում են ապրում, այսօր՝ մարտի 14-ին, բողոքի ակցիա էին իրականացնում Կառավարության դիմաց։

Լրագրողների հետ զրույցում՝ բնակիչներն ասացին, որ եթե հարցին շուտափույթ լուծում չտրվի, տեղափոխվելու են գյուղապետարանում ու դպրոցում ապրելու։

«Կանչում ենք, որ գազ քաշեն, ասում են՝ վտանգավոր ա, չենք կարա, ուրեմն գազի համար վտանգավոր ա, մարդու համար՝ չէ՞, մենք սյուների վրա ենք ապրում, բառացիորեն սյուների վրա։ Երեխաներ ունենք, զինվոր տղաներ, ամուսնացնելու աղջիկներ, ո՞նց ապրենք՝ մեր կյանքը վտանգելով։ 30 տարի ա՝ մեզ խաբում են, հա ասում են՝ կտեղափոխվեք ու չեն տեղափոխում»,- ասաց Լենուղու բնակիչներից մեկը։

Նրանց խոսքով, մի քանի անգամ իրենց Արմավիրի մարզպետն է այցելել, խոստացել հարցին լուծում տալ, բայց ապարդյուն․ «Մարզպետն իր հետ եկածներին ասում ա՝ մի մտեք, վտանգավոր ա, բայց մեզ համար վտանգավոր չի չէ՞»։

Նշենք, որ շենքը վթարային է դարձել 1988 թվականի երկրաշարժից հետո, ընդգրկված է կառավարության հրատապ խնդիրների լուծման ծրագրում: 2015թ. ծրագրով 8 ընտանիքի 6 մլն 660 հազար դրամ փոխհատուցում է տրամադրվել, խոստացվել է, որ եռամսյակը մեկ փոխհատուցում կտրամադրվի նաև մյուսներին, սակայն այդպես էլ խոստումը չի կատարվել:

Տպել
Ամենաշատ