News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ազատագրում ենք Օպերայի շրջակայքը. սա պրոցեսի սկիզբն է, այն լինելու է շարունակական: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Սիրելի երևանցիներ: Այսօր մենք ի կատար ենք ածում երկար տարիների մեր երազանքը` ազատագրում ենք Օպերայի շրջակայքը և հետ բերում մշակութային օջախի մթնոլորտը: Սա պրոցեսի սկիզբն է, այն լիnելու է շարունակական: Շնորհակալ եմ բոլոր երևանցիներին այս հարցում մեր կողքին լինելու համար, մենք զգում ենք ձեր աջակցությունը:

Վերադարձնենք Երևանին իր մշակութային դիմագիծը»,-գրել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ այս պահին իրավիճակը լարված է Մաշտոցի պողոտայում, որտեղ Օպերային հարակից սրճարանների ներկայացուցիչները փակել են պողոտան՝ պահանջելով դադարեցնել սրճարանների ապամոնտաժումը։ Ոստիկանները փորձում են ուժով հեռացնել ցուցարարներին պողոտայի բանուկ հատվածից, ապա ավելի ուշ սկսել են քաղաքացիների բերման ենթարկել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ