News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մարտի 13-ին Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը հանդիպում ունեցավ Թուրքմենստանի առեւտրի եւ արտաքին տնտեսական կապերի նախարար Ամանդուրդի Իշանովի (Amandurdy Işanow) հետ:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստանի եւ Թուրքմենստանի միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների ներկա մակարդակը, փոխգործակցության խորացման հնարավոր ուղղությունները:

Զրուցակիցները համաձայնեցին, որ Աշխաբադի եւ Երեւանի միջեւ ուղիղ չվերթի ակնկալվող վերաբացումը բոլոր ուղղություններով երկկողմ հարաբերությունների խորացման կարեւոր նախապայմաններից մեկն է:

ՀՀ դեսպանը եւ թուրքմեն նախարարը առանձնահատուկ անդրադարձ կատարեցին  երկու մայրաքաղաքներում առեւտրի տների բացման հնարավորությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ