News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Եթե Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը չգա մեզ հետ հանդիպմանը, անձամբ ես բենզինը լցնելու եմ վրաս եւ վառեմ ինձ։ Այսօր՝ մարտի 14-ին, լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց Օպերային հարակից սրճարաններից մեկի ներկայացուցիչը։

«Քաղաքապետը փախնում ա էն ժողովրդից, որն իրան ընտրել ա։ Կանաչապատման փողը թող տան սովածներին, որոնք դոմիկներում են, տո այ դերասան, էդ փողը տուր, թող իրենք ապրեն։ Թե կանաչապատում ա, որ մարիխուանան օրինականացնեն, կաբինետներում նստեն լռվեցնեն։ Ես հայտարարում եմ՝ եթե քաղաքապետը չեկավ, բենզինը լցնելու եմ վրաս ու վառեմ»,- ասաց նա։

Նշենք, որ Երեւանի քաղաքապետարանն այսօր վաղ առավոտից վերսկսել է սրճարանների ապամոնտաժման աշխատանքները։ Այս պահին ապամոնտաժվում է «Ատլանտիս գարդեն» սրճարանը։ Սրճարանների ներկայացուցիչները սկզբում փակել էին Մաշտոցի պողոտան, իսկ այժմ Թումանյան փողոցը։ Ոստիկաններն ուժով հեռացնում են ցուցարարներին փողոցից։

«Ես սոված եմ, ուզում եմ ապրեմ, իրիկունը չեմ կարա կանաչը տանեմ, կշտանամ։ Ես վարձով եմ ապրում, տանը թոշակառու ծնող ունեմ, ինչպե՞ս կերակրեմ։ Սրա համար ենք հեղափոխություն արե՞լ, թող դուրս գան մեզ հետ խոսեն, ո՞ւր ա Նիկոլը, ո՞ւր ա Մարությանը։ Երեկ գնացել ենք մոտը, իրեն թվում ա՝ հլը դերասան ա, փախել ա, մեզ հետ չի հանդիպել»,- ասաց ցուցարարներից մեկ ուրիշը։

Իրավիճակը շարունակում է մայրաքաղաքի կենտրոնում լարված մնալ։

Տպել
Ամենաշատ