News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Օպերային հարակից սրճարանների ներկայացուցիչների բողոքի ակցիայի վայրից ոստիկանություն է բերվել 16 անձ։

NEWS.am-ին ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ նրանք բերվել են ոստիկանության Կենտրոնականի բաժին՝ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու հիմքով։

Ցուցարարների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած բախման ժամանակ ակցիայի մասնակիցներից մեկի ինքնազգացողությունը վատացավ։

Նշենք, որ Երեւանի քաղաքապետարանն այսօր վաղ առավոտից վերսկսել է սրճարանների ապամոնտաժման աշխատանքները։ Այս պահին ապամոնտաժվում է «Ատլանտիս գարդեն» սրճարանը։ Սրճարանների ներկայացուցիչները սկզբում փակել էին Մաշտոցի պողոտան, սակայն, ոստիկանները բացել էին պողոտան՝ ցուցարարների բերման ենթարկելով ու մյուսներին էլ ուժով հեռացնելով փողոցի բանուկ հատվածից։

Սրճարանների ներկայացուցիչներն այժմ ակցիան շարունակում են Թումանյան փողոցում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Ամենաշատ