News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Միայն «Շոկոլադնիցա» սրճարանին ձեռք չենք տալու։ Այս մասին այսօր՝ մարտի 14-ին,  Օպերային հարակից սրճարանների ապամոնտաժման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը։

«Դատարանի ուժով միայն այդ սրճարանին ձեռ չենք տալու, մնացածի մասով որոշումը կայացվել է, ապամոնտաժումը շարունակելու ենք։ Եվս 5 տարի մենք սրա հետ համակերպվել չենք կարող, այսօր այստեղ բողոքողները 15-20 հոգի են, իսկ հարյուրավոր մարդիկ պահանջում են ազատել տարածքը»,- ասաց թաղապետը։

Նշենք, որ այս պահին Ազատության հրապարակում շարունակվում են ապամոնտաժման աշխատանքները։ Ոստիկանները շրջապատել են սրճարանների սեփականատերերին և տրակտորով քանդում են սրճարանները: Ապամոնտաժման աշխատանքները վերահսկում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը:

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից լարված իրավիճակ էր մայրաքաղաքի կենտրոնում։ Ցուցարարները փակել էին Մաշտոցի պողոտան, սակայն, կարմիրբերետավորները բացեցին այն՝ բերման ենթարկելով 16 քաղաքացու եւ ուժ կիրառելով մյուսների նկատմամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ