News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
USD
477.53
EUR
539.8
RUB
7.55
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

Նախկին իշխանություններն են, որ Արցախի հարցը հասցրել են այս վիճակին. նրանցից է ժառանգված այն ամենը, ինչ մենք ունենք այսօր: Այս մասին այսօր՝ մարտի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Դիտարկմանը, թե նախկին իշխանության ներկայացուցիչները կարծում են, թե այն պնդումից հետո, ըստ որի՝ Արցախը պետք է ներգրավվի բանակցություններում, հակառակ դեպքում մենք չենք կարող ներկայացնել Ղարաբաղը այդ բանակցություններում, եթե հիմա այսքանից հետո Նիկոլ Փաշինյանը գնա ու նստի բանակցությունների սեղանի շուրջ, կստացվի, որ նա ստել է եւ չի պահել իր խոստումը, Մարուքյանն արձագանքեց. «Ես առողջություն եմ մաղթում իրենց: Այսինքն՝ սպասել, ամեն անգամ նման հայտարարություններ անե՞լ… Այն, ինչ ասվել է, նախ, պահվել է, ասվել է՝ լիազորված չենք, լիազորված չլինելը պահվել է: Ասվել է, որ երկխոսության պատրաստ ենք, սկզբունքները, տարրերը մեկնաբանելու, հասկանալու կոնտեքստում նաեւ: Այսինքն, իրենք ի՞նչ են ուզում, մի հատ հասկանանք, ուզում են, որ Փաշինյանն ասի՝ դե լավ, չեմ գնում: Հետո ասեն՝ ա՜, չգնաց, ուրեմն պատերա՞զմ կսկսվի, նպատակը ի՞նչն է: Նախկին իշխանությունները, երբ նման հայտարարություններ են անում, ես ուղղակի զարմանում եմ, որովհետեւ նախկին իշխանություններն են, որ հասցրել են այս վիճակին: Նրանցից է ժառանգված այսօրվա այն ամենը, ինչ մենք ունենք: Այդ մենք կարող ենք քննադատել Փաշինյանին, իրենք որպես ի՞նչ են քննադատում: Իրենք ինչո՞վ կարող են, պիտի օգնեն ու ինչով կարող են՝ չխանգարեն»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումն ավարտվել է
Նա հայտնել է նաեւ, որ նախարարները պատասխանել են հայ եւ ադրբեջանցի լրագրողների հարցերին․․․
Մնացականյանը եւ Բոլթոնը հանդես են եկել հայ-ամերիկյան համագործակցության օրակարգը խորացնելու պատրաստակամությամբ
Հանդիպման սկզբում զրուցակիցներն անդրադարձել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ եւ մասնակցությամբ կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը․․․
Զոհրաբ Մնացականյանը գոհ է Բոլթոնի հետ հանդիպումից
ԱՄՆ-ն Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հետ կարեւոր դեր է խաղում․․․
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ջոն Բոլթոնի հետ (ֆոտո)
Twitter-ում գրել է Մնացականյանը...
Ներքին տեղեկությունները Հայաստանից Ադրբեջանում հայտնվել չեն կարող. ԱԱԾ տնօրենի հավաստիացում
Տեղեկատվական անվտանգության այս համակարգը չի ինտեգրվի Հայաստանի պետական հաստատություններին…
ՀՀ ԱԳ նախարարի Վաշինգտոն այցից չարժե լուրջ բան սպասել. Հայրիկյան
Ոչ մի լուրջ բան սպասել Վաշինգտոն այցից չարժե...