News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
USD
478.4
EUR
539.06
RUB
7.43
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը չի պատրաստվում գնալ Օպերայի հարակից տարածք եւ հանդիպել այդ տարածքում կառուցված սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքող քաղաքացիների հետ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Նշենք, որ արդեն երկրորդ օրն է շարունակվում են Օպերայի հարակից տարածքներում կառուցված սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքի ցույցը։ Երեկ Երեւանի քաղաքապետարանում հանդիպում է տեղի ունեցել քաղաքապետարանի ներկայացուցիչների եւ սրճարանի սեփականատերերի միջեւ, որը, սակայն, արդյունք չի տվել։ Քաղաքապետարանում շեշտում են, որ սրճարաններն ամեն դեպքում ապամոնտաժվելու են։ Սրճարանների սեփականատերերը պնդում են, որ սրճարանների ապամոնտաժման դեպքում 300 աշխատակից կմնան գործազուրկ, ուստի իրենք չեն պատրաստվում թույլ տալ ապամոնտաժումը։ Այսօր վաղ առավոտից լարված իրավիճակ էր մայրաքաղաքի կենտրոնում։ Ցուցարարները փակել էին Մաշտոցի պողոտան, սակայն, կարմիրբերետավորները բացեցին այն՝ բերման ենթարկելով 16 քաղաքացու եւ ուժ կիրառելով մյուսների նկատմամբ։ Օրվա ընթացքում քաղաքապետարանը պարբերաբար փորձում էր վերսկսել ապամոնտաժումը, սակայն սրճարանների աշխատակիցների դիմադրությանը հանդիպելով՝ դադարեցնում էր։ «Ժազվե» սրճարանի ապամոնտաժման փորձի ժաքմանակ բախում է տեղի ունեցել ոստիկանության և սրճարանի աշխատակիցների միջև, կան բերման ենթարկվածներ։ Այս պահին ապամոնտաժման աշխատանքները ժամանակավորապես դադարեցված են։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել