News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Nord Stream 2 կոնսորցիումը կարող է ԵՄ իրավասությունից հանել Բալթիկ ծովի հատակով անցկացվող երկրորդ գազատարի մեծ մասը, տեղեկացնում է DW-ն՝ հղում կատարելով Financial Times-ին։

«Հյուսիսային հոսք-2» նախագծի ղեկավարությունը դիտարկում է առանձին ընկերություն ստեղծելու հնարավորությունը, որը կկառավարի գազատարի վերջին հատվածը, գրում է պարբերականը մարտի 14-ին՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ երեք աղբյուր։

Այս քայլը կխափանի 9,5 մլրդ դոլար արժողությամբ նախագիծն ամբողջությամբ վերահսկելու ԵՄ ծրագրերը, նշում է թերթը։ Իրադարձությունների այսպիսի զարգացման պարագայում Եվրամիության կանոնները կտարածվեն միայն Գերմանիայի Դաշնային Հանրապետության տարածքային ջրերում գտնվող «Հյուսիսիային հոսք-2»-ի 50 կմ երկարությամբ հատվածի վրա, իսկ գազատարի մնացած մասը՝ մոտ 1200 կմ, կմնա եվրոպական իրավասությունից դուրս։

«Սա իրավական եւ տեխնիկական հարթությունից քննարկումը կտեղափոխի քաղաքական հարթություն»,- պարբերականին ասել է եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը։ Ընդ որում՝ համաձայն FT տվյալների՝ գազատարի ծովային հատվածների բաժանման պլանը դեռ չի քննարկվել գերմանական կարգավորիչների հետ, որոնք պատասխանատվություն են կրելու նախագծում եվրոպական օրենսդրության կիրառման համար։

Փետրվարին Եվրամիության երկրների կառավարությունները եւ Եվրախորհրդարանը նախնական համաձայնության են եկել ԵՄ Գազային դիրեկտիվում փոփոխություններ մտցնելու մասին։ Այդ փոփոխությունները դիրեկտիվի գործողությունը տարածում են բոլոր գազատարների վրա, որոնցով վառելիքն առաքվում է Եվրոպա երրորդ երկրներից։ Եվրահանձնաժողովը պահանջում է, որպեսզի երրորդ երկրների խողովակաշարերը գործեն այն նույն կանոններով, ինչ եւ գազատարները ԵՄ ներսում, ինչը պետք է մրցակցություն ապահովի եւ պաշտպանի սպառողների իրավունքները։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent-ը թանկացել է մինչև 88,48 դոլար մեկ բարելի դիմաց
Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,06 դոլարով
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 26-ին ժամը 10:00-ից մինչև...
Brent նավթը թանկացել է մինչև 87,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները․․․
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Գնել Սանոսյանը Լիտվայի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է էներգետիկ ոլորտում հնարավոր համագործակցության հարցեր
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում մասնագիտական...
Շվեդիան հայտարարել է ռուսական ՀԲԳ-ի մատակարարումների էմբարգոյի և նավթի լցանավերի դեմ պատժամիջոցների մասին
Մենք անպայման կներառենք հեղուկ բնական գազի ներմուծման արգելքը․․․
Ամենաշատ