News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ ակնկալում է «խոշոր» առեւտրային համաձայնագիր Միացյալ Թագավորության հետ, տեղեկացնում է Reuters-ը։

ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու հետ կապված՝ երկիրը ստիպված կլինի նստել բանակցությունների սեղանին, որպեսզի կնքի առեւտրային համաձայնագրեր այլ երկրների, ներառյալ Միացյալ Նահանգների հետ։

«Իմ աշխատակազմն անհամբերությամբ սպասում է Միացյալ Թագավորության հետ խոշոր առեւտրային գործարքի շուրջ բանակցությունների։ Պոտենցիալն անսահմանափակ է»,- գրել է Թրամփը Թվիթերում։

ԱՄՆ առեւտրային ներկայացուցչի գրասենյակն ասել է, որ Մեծ Բրիտանիայի հետ բանակցությունները կսկսի մարտի 29-ին ԵՄ-ից դուրս գալուց հետո։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ