News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Օպերայի տարածքի սրճարանների ապամոնտաժման գործընթացը ժամանակավորապես դադարեցվում է, իսկ ապամոնտաժման տեխնիկան դուրս է բերվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Կենտրոն վարչական շրջանի թաղապետ Վիկտոր Մնացականյանը:

Նա նշեց, որ սպասում են «Ջազզվե» սրճարանի ներկայացուցիչների պատասխանին. «Նրանք խնդրեցին սպասել, մեջը գույք ունեն: Կարող եք տեսնել՝ քաղաքացիները գալիս են, փորձում են աջակցել»:

Վիկտոր Մնացականյանի խոսքով, կամաց-կամաց են ապամոնտաժելու ու առանց վնասների. «Ատլանտիկն» արդեն ապամոնտաժված է, միայն մնացել է մասնատելու և տեղափոխելու հարցը: Մի քանի սրճարանի պատճառով չենք ուզում քաղաքացիների և ոստիկանների միջև բախումներ ստեղծվեն»:

Նշենք, որ արդեն երկրորդ օրն է շարունակվում են Օպերայի հարակից տարածքներում կառուցված սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքի ցույցը։ Երեկ Երեւանի քաղաքապետարանում հանդիպում է տեղի ունեցել քաղաքապետարանի ներկայացուցիչների եւ սրճարանի սեփականատերերի միջեւ, որը, սակայն, արդյունք չի տվել։ Քաղաքապետարանում շեշտում են, որ սրճարաններն ամեն դեպքում ապամոնտաժվելու են։ Այսօր վաղ առավոտից լարված իրավիճակ էր մայրաքաղաքի կենտրոնում։ Ցուցարարները փակել էին Մաշտոցի պողոտան, սակայն, կարմիրբերետավորները բացեցին այն՝ բերման ենթարկելով 16 քաղաքացու եւ ուժ կիրառելով մյուսների նկատմամբ։ Օրվա ընթացքում քաղաքապետարանը պարբերաբար փորձում էր վերսկսել ապամոնտաժումը, սակայն սրճարանների աշխատակիցների դիմադրությանը հանդիպելով դադարեցնում էր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ