News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը դասախոսություն է կարդացել «Առաջնորդության դպրոցի» ուսանողների համար՝ «Beeline-ի բիզնես մոդելի եւ կորպորատիվ մշակույթի հետ ծանոթություն» թեմայով։  Դասախոսությունից հետո հյուրերի համար շրջայց էր կազմակերպվել ընկերությունում։

«Այսօր մասնագիտական հմտություններ զարգացնելը նշանակում է ամեն օր ձեր առջեւ նոր հավակնոտ նպատակներ դնել։ Եվ որքան անհասանելի թվա հերթական նշաձողը, այնքան ավելի հաճելի կլինի դրա հաղթահարման պահը, ու նույնիսկ անհաջողություններն այդ ճանապարհին անգին փորձ կլինեն ձեզ համար հետագայում։ Այսօր ես ձեզ կպատմեմ մեր ընկերության բիզնես մոդելի եւ կորպորատիվ մշակույթի կայացման մասին՝ մի ընկերության, որն առաջատար դիրքեր է գրավում իր ներկայության բոլոր շուկաներում», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Առաջնորդության Դպրոցը կարեւորում է գործնական բիզնես գիտելիքների եւ փորձառության փոխանցումն ապագայամետ երիտասարդներին։ Վստահ ենք, որ հանդիպումը Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկի առաջնորդը հանդիսացող պարոն Պյատախինի հետ ու ծանոթությունն ընկերության բիզնես մոդելի եւ կորպորատիվ մշակույթի հետ կարեւոր ազդեցություն կունենա մասնակիցների աշխարհայացքների ու ապագա նախաձեռնությունների վրա», – նշեց Առաջնորդության Դպրոց Հիմնադրամի խորհրդի նախագահ Սամվել Մովսիսյանը:

Նշենք, որ Անդրեյ Պյատախինի դասախոսությունը անցկացվել է Beeline-ի եւ «Առաջնորդության դպրոց» հիմնադրամի համագործակցության շրջանակում։ Միջոցառումը տեղի է ունեցել  Beeline-ի վարչական գրասենյակում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ