News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Օպերայի հարակից տարածքում են ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ եւ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներ։

Պատգամավոր Թագուհի Ղազարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հենց տեսել է, որ մեկին պատգարակի վրա տեղափոխում են, միանգամից եկել է Ազատության հրապարակ, սակայն մինչեւ այդ էլ ուղիղ եթերից հետեւել է իրադարձությունների զարգացմանը։ 

Նշենք, որ իրավիճակը Օպերայի հրապարակում արդեն երկրորդ օրն է՝ շարունակում է լարված մնալ։ Քաղաքապետ Հայկ Մարությանը այդպես էլ ոչ մի անգամ Ազատության հրապարակ չի գնացել, նախօրեին կայացած՝ սրճարանատերերի հետ հանդիպմանը չի մասնակցել։ Այսօր կեսօրից հետո բախումների վայր էին եկել ԲՀԿ խմբակցության պատգամավորները։ Քաշքշոցի մեջ պատգամավոր նաիրա Զոհրաբյանի վնասվել էր։ Նախօրեին և այսօր հրապարակում էին նաև Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամները։ Առավոտից սոցիալական ցանցերում տարակուսանք էր հնչում՝ ինչու Ազատության հրապարակ չեն գնում իշխող կուսակցության ներկայացուցիչները։ Միայն երեկոյան, երբ արդեն տասնյակ մարդիկ էին բերման ենթարկվել, հրապարակ գնացին «Իմ քայլի» մի քանի պատգամավորներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ