News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Օպերայի հարակից տարածքում կառուցված սրճարանների ապամոնտաժման այսօրվա աշխատանքներն ավարտեցինք։ Այս մասին այսօր՝ մարտի 14-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը (ֆոտոռեպորտաժ):

«Այսօր ապամոնտաժման աշխատանքներն ավարտեցինք։ Մենք եւս մի քանի օրվա աշխատանք ունենք։ Կարծում եմ՝ վաղը կաշարունակենք նոր թափով եւ ավելի մեծ ուժերով»,–նշեց նա։

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ ոստիկանները այս պահին հեռանում են Ազատության հրապարակից։

Նշենք, որ արդեն երկրորդ օրն է՝ շարունակվում են Օպերայի հարակից տարածքներում կառուցված սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքի ցույցը։ Երեկ Երեւանի քաղաքապետարանում հանդիպում է տեղի ունեցել քաղաքապետարանի ներկայացուցիչների եւ սրճարանի սեփականատերերի միջեւ, որը, սակայն, արդյունք չի տվել։ Քաղաքապետարանում շեշտում են, որ սրճարաններն ամեն դեպքում ապամոնտաժվելու են։ Սրճարանների սեփականատերերը պնդում են, որ սրճարանների ապամոնտաժման դեպքում 300 աշխատակից կմնան գործազուրկ, ուստի իրենք չեն պատրաստվում թույլ տալ ապամոնտաժումը։ Այսօր վաղ առավոտից լարված իրավիճակ էր մայրաքաղաքի կենտրոնում։ Ցուցարարները փակել էին Մաշտոցի պողոտան, սակայն, կարմիր բերետավորները ուժով բացեցին այն՝ այդ ընթացքում բերման ենթարկելով տասնյակ մարդկանց։ Օրվա ընթացքում քաղաքապետարանը պարբերաբար փորձում էր վերսկսել ապամոնտաժումը, սակայն սրճարանների աշխատակիցների դիմադրությանը հանդիպելով՝ դադարեցնում էր։ Այդ ընթացքում նույնպես քաղաքացիներ էին բերման ենթարկվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ