News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
USD
477.78
EUR
534.35
RUB
7.43
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

Գերմանիայում Քրիստոնեադեմոկրատական միության պատգամավորը տուգանվել է այն բանի համար, որ ժամանակին Բունդեսթագին չի տեղեկացրել Ադրբեջանից լրացուցիչ աշխատավարձի մասին։ Տուգանքի գումարը կազմում է 20 հազար եվրո։ Այս որոշումը մարտի 14-ին ընդունել է Բունդեսթագի վարչակազմը՝ հայտնում է DW-ն։

Կարին Շտրենցի հանդեպ կասկածները հայտնվել էին դեռեւս 2017թ․ ԵԽԽՎ-ում կոռուպցիոն սկանդալի ընթացքում։ Մասնավորապես, նրա անունը հիշատակվում է Եվրոպայում Բաքվի շահերի համար լոբբինգի դիմաց կաշառք վերցնելու մասին 2018թ․ ապրիլին անկախ փորձագետների հրապարակված զեկույցում։ Փաստաթղթում հաստատվում է, որ կոռուպցիոն աղմուկի հիմնական դերակատար, Բունդեսթագի նախկին պատգամավոր Էդուարդ Լինթները նրան աշխատանքի է վերցրել իրեն պատկանող Line M-Trade խորհրդատվական ընկերության միջոցով, որը ֆինանսավորվում էր Բաքվի կողմից եւ զբաղվում էր Ադրբեջանի լոբբինգով։

Չնայած կոմերցիոն հետաքրքրություններին՝ Շտրենցը 2015թ․ մասնակցել է Ադրբեջանի ընտրություններում դիտորդական առաքելությանը։ Այս մեղադրանքների հետ կապված՝ Շտրենցը կրկին իր թեկնածությունը չի դրել ԵԽԽՎ-ում»։

Նա ինքը պնդում է, որ չի իմացել Լինթների ընկերության եկամուտների ադրբեջանական ծագման մասին, եւ իր մեղքն ընդունել է միայն լրացուցիչ եկամտի մասին ժամանակին չտեղեկացնելու համար։

Շտրենցի հետ կապված պատմությունը «Խավիարային դիվանագիտություն» անվամբ զեկույցի միայն մի մասն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել