News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը չի մասնակցի ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու բանակցություններին։ Այս մասին Իռլանդիայի վարչապետ Լեո Վարդակարի հետ հանդիպման նախօրեին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ հայտնում է Reuters-ը։

Նա նշել է, թե ուզում է, որ Brexit-ի շուրջ բանակցությունները աշխատեն, սակայն զարմացել է տեսնելով, թե ինչքան վատն է դրանց ընթացքը։ Նա նաեւ հավելել է, որ Թերեզա Մեյը չի լսել բանակցություններ անցկացնելու վերաբերյալ իր խորհուրդները։

Թրամփը հայտարարել է, որ հնարավոր չի համարում Brexit-ի հարցով երկրորդ հանրաքվեի անցկացումը, քանի որ դա անարդար կլիներ, եւ կրկնել է, որ ինքը կուզեր Brexit-ից հետո ԱՄՆ-ի եւ Միացյալ Թագավորության միջեւ առեւտրային գործարք կնքվեր։ Նրա խոսքերով, Եվրոպական միությունից Բրիտանիայի դուրս գալու շուրջ շարունակական բանավեճերը «ծվատում են երկիրը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ