News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ջորջիա նահանգում միջին դպրոցի մոտ 50 աշակերտներ բռնվել են իրենց մերկ համադասարանցիների լուսանկարները տարածելիս։

Ինչպես հայտնում է WSB-TV-ն, նահանգի հետաքննությունների բյուրոն եւ շրջանային դատախազը սեռական ոչ ճիշտ վարքի վտանգների մասին զրուցել են միջին եւ ավագ դպրոցների աշակերտների հետ այն բանից հետո, երբ միջադեպի հետեւանքով մեծ աղմուկ է բարձրացել։

Իրավապահները նշել են, որ հետաքննությունը սկսվել է ծնողների բողոքներից, որոնք հայտնաբերել են, որ 14-18 տարեկան 46 աշակերտներ ներգրավված են մի բանի մեջ, որը կարող է մեկնաբանվել որպես մանկական պոռնոգրաֆիա։

Դպրոցական ոստիկանությունը շարունակում է հետաքննությունը։ Աշակերտները, կախված իրենց գործողությունների լրջության աստիճանից, ժամանակավորապես հեռացվել են պարապմունքներից կամ ուղարկվել են այլընտրանքային դպրոցներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ