News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
USD
477.78
EUR
534.35
RUB
7.43
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

Անկարան մտադիր չէ հետքայլ անել ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրների ձեռքբերման հարցում, չնայած ԱՄՆ ճնշմանը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Մենք դա ավարտել ենք (Ս-400-ի գնումը): Խոսք անգամ չի կարող լինել հետքայլ անելու մասին: Ռուսաստանը ԶՀՀ-ների մատակարարումը կսկսի այս տարվա հուլիսին»,- Haberturk-ի հետ հարցազրույցում ասել է Էրդողանը:

Նա նշել է, որ Թուրքիան կքննարկի ԱՄՆ առաջարկը Patriot ԶՀՀ-ն գնելու մասին, ընդ որում՝ նա մի քանի կարեւոր չափանիշներ ունի՝ կապված համատեղ արտադրության, տեխնոլոգիաների փոխանցման եւ զենիթային համալիրների գների հետ: «Այս չափանիշներով Ռուսաստանի մոտեցումը անչափ դրական էր»,- հավելել է թուրք առաջնորդը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել