News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
USD
477.78
EUR
534.35
RUB
7.43
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը քննարկում է ԱՄՆ-ի հետ ապամիջուկայնացման հարցով հետագա բանակցությունների դադարեցման մասին որոշումը: Երկրի ԱԳ փոխնախարար Ցոյ Սոն Հին այս մասին հայտնել է Փհենյանում տեղի ունեցած մամուլի ասուլիսում, որին հրավիրվել էին արտասահմանյան դեսպանատների ներկայացուցիչներ եւ արտասահմանցի լրագրողներ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք [Հանոյում գագաթնաժողովի ժամանակ առաջ քաշված] ԱՄՆ պահանջներին զիջման գնալու մտադրություն չունենք՝ ինչ ձեւով էլ լինի, առավել եւս նման կարգի բանակցություններ վարելու ցանկություն»,- շեշտել է Ցոյ Սոն Հին: Երկրի ԱԳ փոխնախարարի այս ելույթը առաջին պաշտոնական հայտարարությունն է, որը գնահատել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փետրվարի 27-28-ին Վիետնամում անցկացված գագաթնաժողովի արդյունքները:

Նրա խոսքով՝ Կիմ Չեն Ընը մտադիր է առաջիկայում հանդես գալ պաշտոնական ուղերձով, որ հայտարարի Հանոյում անհաջող ավարտված գագաթնաժողովից հետո Հյուսիսային Կորեայի հետագա գործողությունների վերաբերյալ իր որոշման մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել