News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքի երկու մզկիթում հրաձգության հետեւանքով մահացել է մինչեւ 27 մարդ, հայտնում է New Zealand Herald պարբերականը: Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնում էին 9 զոհի մասին:

Ականատեսների խոսքով՝ մերձքաղաքային Լինվուդի մզկիթում, որտեղ եղել է ոչ պակաս, քան 300 մարդ, ինքնաձիգից կրակոցներն արձակել է սաղավարտով, ակնոցով եւ բանակային բաճկոնով սպիտակամորթ տղամարդը: Ընդ որում՝ նա համացանցում հարձակման առցանց հեռարձակում է կատարել:

New Zealand Herald-ի տեղեկություններով՝ նա Ավստրալիայի ուլտրաաջ հայացքներով քաղաքացի է: Հարձակումից առաջ հրաձիգը հրապարակել է 37-էջանոց մանիֆեստ, որում իր գործողությունները ահաբեկչություն է անվանել: Ոստիկանությունից հայտնել են մեկ մարդու ձերբակալման մասին, սակայն չի հստակեցվում՝ նա արդյոք այդ մարդն է:

Դրանից բացի, հաղորդվում է եւս մեկ մզկիթում ու հիվանդանոցում հրաձգության մասին:

Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը տեղի ունեցածն ահաբեկչություն է անվանել եւ երկրի պատմության մեջ «ամենասեւ օրերից մեկը»: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ