News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Նոր Զելանդիայի ոստիկանությունը հայտնել է 3 տղամարդու եւ մի կնոջ ձերբակալության մասին՝ կապված Քրայսթչերչի երկու մզկիթում հրաձգության հետ: Զոհվել է մի քանի մարդ, բայց իշխանությունները դեռեւս չեն հայտնում զոհերի ստույգ թիվը: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ այդ թիվը տատանվում է 9-ից մինչեւ 24 մարդու սահմանում:

Նոր Զելանդիայի ոստիկանության կոմիսար Մայք Բուշը հայտարարել է, որ ոստիկանները վնասազերծել են մի շարք ինքնաշեն պայթուցիկ սարքեր, որոնք մզկիթի գնդակոծությունից հետո հայտնաբերվել են ավտոմեքենաների մեջ:

Տղամարդը, որը ստանձնել է հրաձգության պատասխանատվությունը, թողել է 74-էջանոց հականերգաղթային մանիֆեստ, որի մեջ պարզաբանել է, թե ինքն ով է եւ իր գործողության դրդապատճառները: Նա ասել է, որ իր գործողությունները համարում է ահաբեկչական հարձակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ