News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 15-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արթիկի, Վայքի, Սիսիանի եւ Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում:

Սեւանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել ճանապարհահատվածում մառախուղ է, տեսանելիությունը՝ 10 մետր:

Տավուշի ավտոճանապարհներին նույնպես մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման եւ աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Տպել
Ամենաշատ