News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովում մարտի 14-ին տեղի է ունեցել քննարկում Արցախի հանրապետության գործընկերների հետ՝ հայկական երկու պետություններում մրցակցային միջավայրի բարելավմանն ուղղված քայլերի իրականացման շուրջ:

ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն իր խոսքում նշել է, որ երկու մրցակցային մարմինների համագործակցությունը հատկապես վերջին տարիներին զարգանում է շատ ակտիվ եւ արդյունավետ, իսկ կատարված աշխատանքները տեսանելի կերպով դրական են անդրադարձել մի շարք ոլորտների վրա. «Մեր համատեղ աշխատանքի արդյունքում իսկապես արձանագրել ենք լուրջ հաջողություններ, ունեցել էական ձեռքբերումներ, սակայն, պետք է նշեմ, որ ստացված արդյունքները մեզ համար դեռեւս բավարար չեն:

Կան նոր նախանշված ծրագրեր, կարեւոր ուղղություններ, որոնց իրականացմանն էլ առաջիկա տարիներին կուղղենք մեր ջանքերը՝ գործարարության զարգացման համար ապահովելով առավել բարենպաստ մրցակցային միջացայր ››: Արցախի Հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի նորանշանակ նախագահ՝ Միքայել Վիրաբյանը վստահեցրել է, որ նույն ակտիվությամբ կշարունակվի համագործակցությունը եւ կարվի առավելագույնը խնդիրների արդյունավետ լուծման ուղղությամբ: Հանդիպման ընթացքում հստակեցվել են ընթացիկ տարվա առաջնահերթությունները, նախանշվել են հատկապես այն ոլորտները, որոնց ուղղությամբ տարվող աշխատանքները լինելու են առաջնային:

Նշենք նաեւ, որ անցած տարիներին ՀՀ Մրցակցային մարմինը մշտապես աջակցել է Արցախի գործընկերներին ինչպես ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման, այնպես էլ համատեղ վարույթների իրականացման, փորձի եւ տեղեկատվության փոխանակման առումով: Արցախի գործընկերները կարեւորել են նաեւ այն հագամանքը, որ երկու Հանձնաժողովների միջեւ կնքված Համաձայնագրի շրջանակներում ՀՀ ՏՄՊՊՀ-ը իրենց մշտապես տրամադրել է առաջին անհրաժեշտության ապրանքների մանրածախ գների մասին տեղեկատվություն, ինչը հնարավորություն է տվել համադրել եւ վերահսկել այն ապրանքների գները, որոնք ներմուծվում են ՀՀ-ից: Տեղեկատվության հիման վրա կատարած վերլուծությունները թույլ են տվել զսպել գների անհիմն բարձրացման միտումները Արցախում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ