News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը


Այսօր՝ մարտի 15-ի առավոտից Երեւանի քաղաքապետարանը վերսկսել է Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները: Ի տարբերություն նախորդ օրերի, այսօր բողոքի ակցիաներ չեն ընթանում (ֆոտոռեպորտաժ):

Նշենք, որ քաղաքապետարանը Օպերայի մերձակայքում սրճարանների նախկին վարձակալներին մեկ ամիս առաջ ծանուցել է սեփական ուժերով տարածքը մաքրելու անհրաժեշտության մասին։

Քաղաքապետարանն ապամոնտաժման աշխատանքներն սկսել է մարտի 13-ին, իսկ երեկ այդ աշխատանքներն ուղեկցվել էին սրճարանների աշխատակիցների բողոքի ակցիաներով, բախումներ էին տեղի ունեցել ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ, վնասվածքներ էին ստացել ինչպես ոստիկաններ, այնպես էլ քաղաքացիական անձինք:

Երեկ ժամը 20.00–ի դրությամբ՝ բերման էր ենթարկվել 22 մարդ, որոնք ավելի ուշ ազատ էին արձակվել:

Երեկ ուշ երեկոյան հայտարարությամբ է հանդես եկել «Ջազզվե» սրճարանի ընկերության համասեփականատեր Արմեն Պետրոսյանը՝ նշելով, որ ցավոք, իրենց հետ երկխոսել չկամեցան ու որոշեցին շփվել ուժի լեզվով: Նա կոչ է արել դադարեցնել բողոքի ակցիաները: Իր հերթին քաղաքապետ։ Հայկ Մարությանը հայտարարել է, որ Օպերայի տարածքից բոլոր սրճարանները պետք է դուրս գան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել