News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
USD
478.4
EUR
539.06
RUB
7.43
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքներին զուգահեռ տարածքից հեռացվում են նաև կանաչ թփերը: Այս մասին, այսօր՝ մարտի 15-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը:

Նրա խոսքով, այն թփերը, այն կանաչ զանգվածը, որը հնարավոր է տեղափոխել ժամանակավորապես, որ չվնասվեն այս բարեկարգման ընթացքում, մասնագետների կողմից կտեղափոխվեն. «Մի մասը կտնկվի այլ վայրերում, մի մասն էլ հետագայում կվերադարձվի այդ տարածք: Ամեն ինչ արվում է մասնագետների կողմից»:

Ինչ վերաբերում է սրճարանների տարածքում գտնվող ծառերի ճակատագրին, Հակոբյանն ասաց, որ մասնագետները կառանձնացնեն ճաղերը, որպեսզի ապամոնտաժումից ծառերը չվնասեն: «Այստեղ կան ծերացած, վնասված ծառեր: Կտրվի մասնագիտական գնահատական, խնամքի կենթարկվեն, մի քանիսն էլ միգուցե հեռացվեն»:

Հարցին, թե սրճարաններ կառուցելիս որքանով են վնասվել այդ տարածքի ծառերը, Հակոբյանը պատասխանեց. «Բնականաբար, էական վնասվել են, որովհետեւ տարիներ շարունակ եղել է եւ ստվեր, եւ սահմանափակ հողային զանգված, չի եղել համապատասխան խնամք, համապատասխան ոռոգման  հնարավորություն: Կազատագրվի, հողային շերտը կապահովվի, կպարարտացվի, եւ համապատասխան ընթացք կտրվի: Եթե կլինեն ծառեր, որոնք դուրս չեն գա այդ վիճակից, որոշում կկայացվի նրանց մասով, իսկ որոնք հնարավոր կլինի փրկել, պահպանել, դրանք կշարունակեն ավելի առողջ միջավայրում իրենց կենսունակությունը»:

Հարցին էլ՝ ինչու են միայն երկու սրճարանները ապամոնտաժվում, Խաչիկ Հակոբյանը նշեց, որ քաղաքապետարանն ամեն ինչ անում է օրենքի շրջանակներում: «Մենք այս պահին վերաբարեկարգման աշխատանքներ ենք իրականացնում, մենք այս պահին վերադարձնում ենք կանաչ զանգվածը»,- նշեց նա:

Տպել