News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չինաստանը ԱՄՆ-ի հետ առեւտրատնտեսական բանակցությունների հաջող ելքի եւ արդյունքների հասնելու հույս ունի։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Չինաստանի Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք այդ խորհրդատվությունների դրական ելքի եւ դրական արդյունքների հույս ունենք, որոնք ընդունելի կլինեն երկու կողմերին էլ եւ շահավետ կլինեն թե՛ Չինաստանին, թե՛ ԱՄՆ-ին։ Համոզված եմ, որ նման արդյունքներ կցանկանար տեսնել ողջ աշխարհը»,- նշել է նա։

Վարչապետի խոսքով՝ երկու երկրների ղեկավարների դիրքորոշումներում նման կետերն ակնհայտ են եւ «հիմնականում տարաձայնություններից ավելի շատ են»։ «ԱՄՆ-ը եւ Չինաստանը միմյանց հետ կայուն հարաբերություններ են պահպանում, եւ ես կարծում եմ, որ անհրաժեշտ է շարունակել այս միտումը»,- ընդգծել է Լի Կեցյանը։

Նա հիշեցրել է, որ Պեկինը եւ Վաշինգտոնը հաջող համատեղ զարգացման պատկառելի ներուժ ունեն, որը կուտակվել է պաշտոնական շփումների 40 տարիներին։

«Պարադոքսներ ժամանակ առ ժամանակ առաջանում են, եւ անհամաձայնությունները սովորական երեւույթ են,- նկատել է վարչապետը։- Մենք պետք է համագործակցենք, երկխոսություն վարենք, փոխադարձ հարգանք ցուցաբերենք հանուն երկու երկրների եւ ժողովուրդների։ Մենք հավատում ենք, որ կամք եւ կարողություն ունենք հաղթահարելու դժվարությունները՝ չին-ամերիկյան հարաբերությունների կայունության ապահովման եւ ներդաշնակ զարգացման համար»։

Բացի այդ, Չինաստանի կառավարությունը մտադիր չէ խստացնել առեւտրային քաղաքականությունը Եվրամիության հանդեպ ԱՄՆ-ի հետ ընթացիկ առեւտրատնտեսական պատերազմի պատճառով։

«Չինաստանի եւ ԱՄՆ առեւտրատնտեսական անհամաձայնությունները երկկողմանի հարաբերությունների հարց են։ Մենք չենք պատրաստվում դրանք տարածել երրորդ կողմերի վրա, ինչպես նաեւ հարված հասցնել երրորդ կողմերի շահերին»,- ասել է Լի Կեցյանն ի պատասխան համապատասխան հարցի։

«Չինաստանը եւ ԵՄ-ը խոշոր առեւտրային գործընկերներ են։ Մեր երկարամյա հարաբերությունների ընթացքում մենք վիճելի հարցերի կարգավորման փորձ ենք կուտակել»,- ավելացրել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ