News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


«Մոնումենտի» այգում կառուցված դղյակները, ինչքանով մեզ դուր գան կամ չգան,  գրանցված են որպես սեփականություն։ Այս մասին այսօր՝ մարտի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ պատասխանելով այն դիտարկումներին, թե ինչու է քաղաքապետարանը կանաչապատումը սկսում Օպերայի հարակից սրճարաններից եւ ոչ թե «Մոնումենտի» այգում կառուցված դղյակներից։

«Որեւէ գործընթաց սկսելուց առաջ ուսումնասիրվում են դրա իրավական հիմքերը, տարբեր տարածքներում տարբեր իրավական հիմքերով են մարդիկ տնտեսական գործունեություն ծավալել. զբոսայգիներում դրանք հիմնականում վարձակալված տարածքներ են, բայց կան նաեւ որպես սեփականություն գրանցված տարածքներ, մենք պետք է դա հասկանանք»,–նշեց նա։

Հակոբ Կարապետյանի խոսքով՝  «Մոնումնետի» այգում կառուցված դղյակների տարածքում կանաչապատում սկսելու համար պետք է դրանք գնել. «Կարծիքներ են հնչում, թե ինչու չեք սկսում «Մոնումենտի» այգուց, որտեղ դղյակներ են կառուցված։ Ցավով պետք է արձանագրենք, որ այդ դղյակները ինչքանով մեզ դուր գան կամ չգան, դրանք գրանված են որպես սեփականություն, իսկ դրանք այգի կամ անտառ դարձնելու իրավական միակ ճանապարհը սեփականատերերից գնելն է։ Գնելու համար քաղաքը դեռ այդքան ֆինանսական միջոցներ չունի։ Սակայն սեփականության իրավունքը իրավական պետության հիմքերից մեկն է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ