News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգային հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Յուլիա Լովոչկինային եւ Անդրեյ Շիրցելին:

Դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արթուր Դավթյանը բարձր է գնահատել ՀՀ դատախազության եւ համազեկուցողների միջեւ հաստատված կայուն շփումների ձեւաչափը հատկապես ներկայիս շրջափուլում, երբ Հայաստանում իրականացվում են ժողովրդավարության, իրավունքի գերակայության ամրապնդմանն ուղղված բարեփոխումներ՝ ներառյալ նաեւ դատաիրավական համակարգում:

Համազեկուցներն իրենց հերթին բարձր են գնահատել իրենց հետ հանդիպումներում ՀՀ գլխավոր դատախազի կողմից մշտապես դրսեւորված՝ անկեղծ երկխոսության պատրաստակամությունը, ինչն օգնում է դատաիրավական ոլորտում բարեփոխումների՝ Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների ու հանձնառությունների կատարման ընթացքի վերաբերյալ օբյեկտիվ տեղեկատվություն ստանալուն:

Հանդիպման ընթացքում քննարկվել են 2018թ. մայիսին համազեկուցողների՝ Հայաստան կատարած այցից հետո դատաիրավական ոլորտում իրականացված գործընթացները, հակակոռուպցիոն պայքարի ինստիտուցիոնալ նոր կառուցակարգերի ներդրմանը, կոռուպցիայի դեմ քրեաիրավական պայքարի արդյունքներին, առանձին քրեական գործերի շրջանակներում հանրային եւ մասնավոր շահերի համադրված պաշտպանությանը, ընտանեկան բռնությունների դեմ պայքարում դատախազության ունեցած դերակատարությանն առնչվող հարցեր:

ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ նախորդ տարի աննախադեպ արդյունքներ են արձանագրվել կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարում՝ ինչպես քրեական հետապնդման, այնպես էլ պետությանը պատճառված վնասի հայտնաբերման եւ վերականգնման ուղղություններով՝ դրա հիմնական նախադրյալը համարելով կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման գործում հանրության ակտիվ ներգրավվածությունը եւ նախաձեռնողականությունը:

Նշելով, որ հիմնական շեշտադրումը պետք է կատարվի կոռուպցիայի կանխարգելման վրա՝ ՀՀ գլխավոր դատախազը հավելել է, որ դատախազությունը նաեւ ակտիվորեն ներգրավված է հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ նոր մոդելների ներդրման շուրջ ընթացող քննարկումներում:

Անդրադառնալով համազեկուցողներին հետաքրքրող՝ քրեական առանձին գործերով մեղադրյալի կարգավիճակ ունեցող առանձին անձանց կողմից պետությանը տրվող նվիրատվությունների իրավաչափության հարցին՝ Արթուր Դավթյանը նշել է, որ խնդրո առարկայի առնչությամբ իրավական լուծումները շատ հստակ են:

Անձի բացառիկ իրավունքն է տնօրինելու իր սեփականությունը՝ այդ թվում նաեւ նվիրատվություն կատարելու հարցում, սակայն դա որեւէ առնչություն չի կարող ունենալ նրանց նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման հետ: Այսինքն անկախ սեփական ցանկությամբ նվիրատվություն կատարելու կամ չկատարելու հանգամանքից՝ քրեական գործի շրջանակներում նրանց նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը շարունակվում է: Եվ եթե քրեական գործերի նախաքննությամբ հիմնավորվում է այդ անձի կողմից պետությանը այս կամ այն չափով գույքային վնաս հասցրած լինելու հանգամանքը, օրենքով նախատեսված ներգործության գործիքակազմով միջոցներ են ձեռնարկվում միայն վարույթի շրջանակներում պարզված վնասի վերականգնման ուղղությամբ եւ վնասի կամովին վերականգնումը օրենքով նախատեսված բարենպաստ հետեւանքներ է ունենում անձի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Ամենաշատ