News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն Իրանի պատժամիջոցների հարցում ընտրովի մոտեցում չի ցուցաբերում: Այս մասին 168.am-ի  հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նշենք, որ այս օրերին հայաստանյան լրատվամիջոցներում ու համացանցում ակտիվորեն քննարկվում է Հայաստանի դեմ Միացյալ Նահանգների պատժամիջոցների թեման: Ըստ շրջանառվող տեղեկությունների` Հայաստանն Իրանի հետ փոքր ծավալի առեւտրատնտեսական հարաբերություններ ծավալելու պատճառով անարդարացիորեն հայտնվել է ամերիկյան պատժամիջոցների տակ:

Որոշ աղբյուրների համաձայն, ամերիկյան նոր պատժամիջոցները նույնիսկ ճանապարհին են:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Հասարակայնության հետ կապերի բաժնից 168.am-ի հարցմանն ի պատասխան ասացին, որ Միացյալ Նահանգներն Իրանի պատժամիջոցների հարցում ընտրովի մոտեցում չի ցուցաբերում: Ավելին, ըստ ԱՄՆ դեսպանատան, առավելագույն ճնշումների ամերիկյան արշավը փաստացի ծավալվում է աշխարհով մեկ:

«Մենք հասկանում ենք, որ Հայաստանին անհրաժեշտ է պահպանել բարիդրացիական հարաբերություններ իր հարավային հարեւանի հետ, սակայն Իրանի հետ համագործակցության վերաբերյալ մեր բոլոր գործընկերներին մենք նույն ուղերձն ենք հղում՝ ակնկալելով, որ Իրանը կկատարի իր պարտավորությունները որպես Միավորված ազգերի կազմակերպության ու միջազգային հանրության անդամ: Նաեւ մենք Հայաստանը դիտարկում ենք որպես Միացյալ Նահանգների կարեւոր գործընկեր տարածաշրջանում»,-ասված է մեզ ուղարկված պատասխանում:

Ավելին, ըստ ԱՄՆ դեսպանատան անդրադարձի, Իրանի հետ տնտեսական հարաբերությունները չպետք է կառուցվեն այնպիսի կառույցների շուրջ, որոնք նպաստում են ահաբեկչական խմբերի ֆինանսավորմանը եւ Միջին Արեւելքի ապակայունացմանը:

«Այս նկատառումների հիման վրա ԱՄՆ կառավարությունը 2011թ. պատժամիջոցների ցանկում է ներառել «Մահան Էյր» ավիաընկերությանը, որը շարունակաբար աջակցում էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին, լիբանանյան Հըզբոլլահին եւ Ասադի ռեժիմին՝ Սիրիայում:

Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակում այս պատժամիջոցը չէր հանվել. «Մահան Էյրի» անազնիվ գործունեությանը մենք ջանում ենք հակազդել ամբողջ աշխարհում, եւ ոչ բացառապես Հայաստանում:

2018թ. նոյեմբերին ԱՄՆ կառավարությունը պատժամիջոցների ցանկում է ներառել Երեւանում գործող «Մելլաթ» բանկին՝ որպես Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին եւ Բասիժ դիմադրության ուժերին աջակցող կառույցների ցանցում ընդգրկված ընկերություն: (Մանրամասն տեղեկությունների համար տես՝ այստեղ.):

ԱՄՆ կառավարությունը 2019թ. հունվարին «Մահան Էյրին» աջակցելու համար պատժամիջոցների ցանկում է ներառել նաեւ «Մահան Էյրի» վաճառքի գործակալ հանդիսացող «Ֆլայթ թրավել» ՍՊԸ-ին ,-ասված է ԱՄՆ դեսպանատան պատասխանում:

Հիշեցնենք, որ ամսվա սկզբին Բրյուսել կատարած այցի շրջանակում Եվրախորհրդարանում ունեցած իր ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցներին: Նա նշել էր, որ Իրանի դեմ պատժամիջոցները բացասական հետեւանքներ են ստեղծում նաեւ Հայաստանի տնտեսության համար, նվազեցնելով արտաքին հաղորդակցության երկու հնարավոր միջանցքներից մեկի հնարավորությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Իրանը բավարար քանակությամբ հարստացված ուրան ունի միջուկային մի քանի մարտագլխիկ ստեղծելու համար․ «ՄԱԳԱՏԷ»-ի տնօրեն
Գործակալությունը գրում է, որ Իրանը խափանում է իր միջուկային ծրագրի ուսումնասիրության ուղղությամբ ձեռնարկվող միջազգային ջանքերը․․․
Ամենաշատ