News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Աֆղանստանի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Համդուլլահ Մոհիբը ամերիկացի հատուկ դեսպանորդ Զալմայ Հալիլզադին մեղադրել է թալիբների հետ բանակցություններում անձնական շահ ունենալու մեջ: Նա նշել է, որ թալիբների հետ ամերիկացիների գործարքը «խաղաղությամբ չի ավարտվի», փոխանցում է NYT-ն:

Համդուլլահ Մոհիբի մեկնաբանությունները ցույց են տալիս թալիբների նկատմամբ Քաբուլի անվստահության բարձր աստիճանի մասին, մինչդեռ բանակցողները մոտ են համաձայնագրին, վերջնական գործարքի, համենայնդեպս, հիմնական տարրերից մեկով՝ ահաբեկչական նոր հարձակումների կանխման:

Վաշինգտոնում հանդիպումներին Հալիլզադը պետք է զինվորականներին եւ դիվանագետներին տեղեկացնի առաջարկի մասին: Աֆղանստանի կառավարությունը քննարկումներին չի մասնակցել, քանի որ թալիբները հրաժարվում են նրա հետ բանակցություններ վարել:

Մոհիբը նշել է, որ Հալիլզադը եւ բանակցություններին մասնակցած ամերիկացի մյուս դիվանագետները Աֆղանստանի կառավարությանը միայն «կտորներ» են հատկացրել:

Նրա խոսքով՝ բանակցությունները «մեծացնում են թալիբների լեգիտիմությունը» եւ «նվազեցնում Աֆղանստանի կառավարության լեգիտիմությունը»: «Մենք շատ բան ենք զոհաբերել,- ասել է Մոհիբը: - Այն, ինչ մենք ստանում ենք, գործարք է, որը խաղաղությամբ չի ավարտվի»:

Նրա կարծիքով՝ եթե բանակցությունները հաջողությամբ ավարտվեն, ժամանակավոր կառավարությունում «կուսակալ» դառնալու իր հավակնությունների պատճառով Հալիլզադը առաջ է մղել աֆղանստանցի առաջնորդներին:

Ամերիկացի պաշտոնատար անձինք պնդում են, որ Վաշինգտոնը թալիբների հետ համաձայնագիրը չի ընդունի՝ առանց ծայրահեղական խմբավորման եւ Աֆղանստանի կառավարության միջեւ ուղիղ բանակցությունների:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ