News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Օպերային հարակից տարածքների սրճարանների ապամոնտաժման աշխատանքները ես համարում եմ շտապողականություն։ Այս մասին այսօր՝ մարտի 15-ի, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

«Ես կարծում եմ՝  կարելի էր շարունակել քննարկումները, որ այդ ապամոնտաժումը հնարավորինս մեղմ լիներ։ Երկխոսությունը հնարավոր էր, թեկուզ եթե երկար տեւեր։ Ինձ թվում է, որ սա ավելի շատ հեղափոխական շտապողականություն էր»,–նշեց նա։ 

Իշխանյանը նաեւ կասկածներ հայտնեց, թե արդյոք ապամոնտաժվելո՞ւ են բոլոր սրճարանները. «Ես կարող եմ առայժմ միայն կասկածներ հայտնել, որովհետեւ ապամոնտաժում նշանակում է ոչ միայն Օպերայի հարակից տարածքը ապամոնտաժել, այլ նաեւ Օղակաձեւ զբոսայգին ու Զանգվի ձորի բոլոր ռեստորանները»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ