News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
USD
477.78
EUR
534.35
RUB
7.43
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

Մոսկվայում փակվել է «Արագվի» ռեստորանը։ Այս տեղեկատվությունը «Վեդոմոստի»-ին հաստատել է «Տաշիր» ընկերության ներկայացուցիչը, որը կառավարում էր ռեստորանը։ «Ներկա պահին որոշում է ընդունվել դադարեցնել նախագիծը»,- ասել է ներկայացուցիչը։

Թերթի աղբյուրները  ռեստորանի փակման հնարավոր պատճառ են համարում Ռուսաստանի Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եւ «Տաշիրի» սեփականատեր Սամվել Կարապետյանի միջեւ կոնֆլիկտը։ «Վերջինը պարզապես չի հեռացել «Արագվիից»,- ասում է ռեստորանի իրավիճակին ծանոթ աղբյուրը,- ինտերիերը քանդում էին մի քանի շաբաթ, հանում էին օդափոխման սարքերը եւ քանդում սալիկները»,- տեղեկացրել է «Վեդոմոստին»։ «Տաշիրի» ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկությունը։

«Տաշիրի» ներկայացուցչի խոսքով՝ գոյություն ունեն օբյեկտիվ պատճառներ, որոնք վճռական են եղել նախագծի հետագա ճակատագրի համար. խոսքը ռեստորանի մոտ կայանատեղիի եւ շենքի հարմար մուտքի հնարավորության բացակայության մասին է, ինչպես նաեւ Տվերյան փողոցում ավտոմեքենաների կայանման արգելքի մասին։ Ինչպես իր հերթին նշել է  Մոսկվայում ռեստորանների ցանցի սեփականատերը, որն անունը չի նշել, «Արագվին» վնասով էր աշխատում։

Ռեստորանի շենքի մակերեսը 1,8 հազար քառակուսի մետր էր, «Արագվին» տասը սրահ ուներ՝ 240 տեղով, իսկ միջին չեքը հավասար էր 1,5 հազար ռուբլու։ Շենքը ներկայիս տեսքն ստացել էր 1930-ականներին։ Շինությունը տարածաշրջանային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ է։

Ինչպես նշում է «Վեդոմոստի»-ն, շինություններից մեկը՝ 2045 քառակուսի մետր մակերեսով, որը գտնվում էր Տվերյան փողոցում եւ որտեղ գտնվում էր «Արագվին», պատկանում է «Տվերյան էսթեյթ» ընկերության սեփականատեր Վլադիսլավ Արայի Աբրահամյանին։ Այս օբյեկտի սեփականության իրավունքը մինչեւ 2008 թվականը սահմանափակվել է հօգուտ «ՍԿ մենեջմենթի», ասված է Ռոսռեեստրի քաղվածքում։ «Տաշիր ինվեստը» այդ ընկերությունում տնօրինում է բաժնեմասի 39 տոկոսին, վկայում են Իրավաբանական անձանց միասնական պետական ռեեստրի տվյալները։ 2041 քառակուսի մետր մակերեսով մՄեկ այլ շինության սեփականատերը Ռոսռեեստրում նշված չէ։

«Տաշիրի» ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել