News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը պետք է վերանայի Հյուսիսային Կորեայի հետ միջուկազերծման մասին բանակցությունները շարունակելու իր «հաշվարկի մեթոդը»։ Այս մասին տեղեկացրել է երկրի փոխարտգործնախարար Ցոյ Սոն Հին Փհենյանի կենտրոնում Մշակույթի ժողովրդական տանը տեղի ունեցած մամուլի ասուլիսում, որին հրավիրված էին արտասահմանյան դեսպանությունների ներկայացուցիչներ եւ լրագրողներ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Ներկա պահին մենք չենք նախատեսում նոր բանակցություններ ԱՄՆ-ի հետ այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ը չի փոխել հաշվարկների իր մեթոդը»,- ասել է Ցոյ Սոն Հին։ Ընդ որում՝ նա ճշտել է, որ «հաշվարկների մեթոդ» ասելով նկատի է առնվում ամերիկյան ղեկավարության քաղաքական մոտեցումը Հյուսիսային Կորեայի միջուկազերծման քայլերի արժեքավորությունը որոշելու եւ պատժամիջոցները հանելու ԱՄՆ պատասխան քայլերի հարցին։

«Մենք պնդում ենք, որպեսզի հանվի 2016-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի մտցրած պատժամիջոցների մի մասը, որոնք վնաս են հասցնում տնտեսության՝ մեր երկրի բնակչության կենսապահովմանն ուղղված քաղաքացիական հատվածներին»,- ասել է Ցոյ Սոն Հին։ Ինչպես նշել է Հյուսիսային Կորեայի փոխարտգործնախարարը, 2018 թվականի հունիսին Սինգապուրի գագաթաժողովում երկու երկրների առաջնորդները պայմանավորվածություն ձեռք բերեցին Կորեական թերակղզու փուլային միջուկազերծման մասին, բայց մինչեւ Հանոյում այս տարվա փետրվարին հանդիպման պահը ամերիկյան կողմը խստացրել է իր պահանջները։

Նրա խոսքով՝  Հանոյի գագաթաժողովում Միացյալ Նահանգների ղեկավարությունը «բաց թողեց ոսկե հնարավորությունը»՝ համաձայնության գալ Կորեական թերակղզու միջուկազերծման շուրջ։ «Հյուսիսային Կորեայի պատվիրակությունը սկսեց բանակցությունները՝ իրատեսական առաջարկություններ ներկայացնելով, իր հերթին նախագահը (ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը) ասաց այն մասին, որ ԱՄՆ-ը կարող է ճկուն մոտեցում ցուցաբերել պայմանավորվածության հասնելու համար»,- ասել է Ցոյ Սոն Հին։ Փոխարտգործնախարարի խոսքով՝ սկզբում ամերիկյան կողմը պնդում էր, որ Հանոյի պատրաստվող համաձայնագրում մտցվի նախադասություն այն մասին, որ պատժամիջոցները «կարող են չեղարկվել՝ պայմանով, որ դրանք նորից կմտցվեն Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային փորձարկումները սկսելու պարագայում»։

Ինչպես հետեւում է  ժողովրդական հանրապետության փոխարտգործնախարարի հայտարարությունից, Հյուսիսային Կորեայի պատվիրակությունը պատրաստ էր, որպեսզի ընդունի այդ պահանջը եւ փոխշահավետ համաձայնագիր կնքի։

Ինչպես նշել է Ցոյ Սոն Հին, ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն եւ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը «թշնամանքի եւ անվստահության մթնոլորտ մտցրին, ինչով խոչընդոտներ ստեղծեցին բանակցությունների կառուցողական ջանքերի համար», ինչի հետեւանքով «գագաթաժողովն ավարտվեց առանց որեւէ նշանակալի արդյունքի»։

Մամուլի ասուլիսի ընթացքում Հյուսիսային Կորեայում Շվեդիայի դեսպանը, որը ներկա էր ասուլիսին, հարցրեց փոխնախարարին, թե արդյոք Փհենյանն իսկապես Հանոյի գագաթաժողովի անհաջող ավարտից հետո նախապատրաստական աշխատանքներ է տանում իր հրաձգարաններից մեկում՝ նոր հրթիռ արձակելու ուղղությամբ։ Ցոյ Սոն Հին ասաց, որ չի կարող մեկնաբանել հարցը, քանի որ այդ թեման նրա իրավասության մեջ չի մտնում։ «Անկեղծ ասած, մեր երկրի ժողովուրդը, եւ հատկապես Կորեայի ժողովրդական բանակի ու ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների ներկայացուցիչները, Հյուսիսային Կորեայի նախագահի հասցեով հազարավոր խնդրագրեր են ուղարկել, որոնցում կոչ են անում ոչ մի դեպքում զիջումների չգնալ (ԱՄՆ-ի հետ բանակցություններում)»,- ընդգծել է Ցոյ Սոն Հին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլոր կողմերի շահերից է բխում Կորեական թերակղզում խաղաղության և կայունության ապահովումը. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանն ի գիտություն է ընդունել (Հյուսիսային Կորեա) արբանյակի արձակման մասին հայտարարությունը...
Կիմ Չեն Ինը հայտնել է Կորեական թերակղզու ջրերում միջուկային պատերազմի վտանգի մասին 
Թշնամական ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, անխոհեմ առճակատման զորավարժությունների պատճառով...
Գուտերեշը հայտարարել է Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացմանը ՄԱԿ-ի անսասան հանձնառության մասին
«Հիմնական նպատակն ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատումն է...
Փհենյան. Վաշինգտոնի եւ Սեուլի համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզին կանգնեցնում են պատերազմի շեմին
Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ կանցկացնեն...
Բայդենը Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները երկարաձգել է եւս մեկ տարով
Խոսքը Փհենյանի դեմ այսպես կոչված արտակարգ դրության երկարաձգման մասին է, որը 2008, 2010, 2011, 2015, 2016 եւ 2017 թթ. ստորագրված նախագահական մի շարք հրամանագրերի հիման վրա սահմանված սահմանափակումների պահպանում է նախատեսում...
Հարավային Կորեայի նոր նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել միջուկազերծում իրականացնել
Յուն Սոկ Յոլը խոստացել է աջակցել Հյուսիային Կորեայի զարգացմանը...
Ամենաշատ