News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Մենք կասկածներ ունենք, որ Օպերայի հարակից տարածքներում կառուցված սրճարանների ակցիաների ժամանակ ուղղորդումներ են եղել, փորձել են ակցիային տալ քաղաքական ենթատեքստ։ Այս մասին այսօր՝ մարտի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը։

«Ինձ անհանգստացնող հանգամանքն այն է, որ քրեական գործ է հարուցվել խուլիգանության հատկանիշներով։ Ես ուզում եմ հասկանալ, թե ովքեր էին սրճարանների աշխատակիցներ եւ ովքեր՝ հրահրողներ։ Մենք կասկածներ ունենք, որ դրանք ուղղորդված են եղել»,–նշեց նա։

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը շեշտեց՝ մարդիկ են եղել, որոնք այս ակցիաներին փորձել են տալ քաղաքական երագներ. «Մենք տեսախցիկներով նկատել ենք, որ տարբեր սրճարաններից երիտասարդներ են եղել, որոնք զանգեր են ստացել, ոստիկանությունն ուսումնասիրում է։ Մարդիկ են եղել, որոնք այս ակցիաներին փորձել են տալ քաղաքական երագներ»։

Նա ափսոսանք հայտնեց, որ ինչ-որ մարդկանց պատճառով նեգատիվ լույսի ներքո հայտնվեց այդ ակցիան. «Շատ ցավում եմ, որ այս գեղեցիկ ակցիան, որ ուզում էինք անել, ինչ-որ մարդկանց պատճառով նեգատիվ լույսի ներքո եղավ, բայց ամեն ինչ լավ է, եւ երեւանցիները մեզ սատար կանգնեցին»։

Վիկտոր Մնացականյանը վստահեցնում է՝ քաղաքապետարանի եւ սրճարանների սեփականատերերի երկխոսությունն ավարտվել է այն ժամանակ, երբ ուղարկվել է ծանուցումը. «Ծանուցումից հետո, երբ մենք լուծեցինք պայմանագրերը, այդտեղից դադարել է երկխոսությունը: Հիմա սրանք ինքնակամ կառույցներ են, եթե մենք սկսենք երկխոսել ինքնակամ բոլոր կառույցների հետ, հեռու չենք գնա»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ