News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 24
Տեսնել լրահոսը

Երևանի Ամիրյան փողոցում հասարակական գործիչ Նարեկ Մալյանի և «Ռեստարտ» նախաձեռնության անդամների միջև մարտի 3-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ «Ռեստարտ»-ի անդամներ Դավիթ Պետրոսյանին և Դավիթ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին նշել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Խմբի անդամներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 34-131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առևանգման փորձ կատարելու հատկանիշներով»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ նույն գործի շրջանակներում «Ռեստարտի» եւս չորս անդամի՝   Արամայիս Պետրոսյանի, Գարիկ Միսկարյանի, Յուրի Ավագյանի ու Հրաչյա Խլղաթյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ամիրյան փողոցում «Ռեստարտ» նախաձեռնության անդամների և հասարակական գործիչ Նարեկ Մալյանի միջև տեղի էր ունեցել միջադեպ: Նարեկ Մալյանը  «Ֆեյսբուք»-ի  իր էջում գրել էր, որ իր վրա հարձակվել էին «Ռեստարտ» նախաձեռնության մի խումբ անդամներ, իսկ մի քանի րոպե անց մոտեցել են ոստիկանության աշխատակիցներն ու միջադեպի բոլոր մասնակիցներին բերման ենթարկել Կենտրոնի ոստիկանություն:

«Ռեստարտի» անդամներն էլ իրենց հերթին հրապարակել էին Նարեկ Մալյանին աղբարկղ նետելու փորձի տեսանյութը։

Իր հերթին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատապարտել էր Հայաստանում բռնությամբ հարցեր լուծելու ցանկացած փորձ. «Հայաստանում բռնությամբ հարցեր լուծելու որևէ փորձ պետք է արժանանա կոշտ իրավական հակազդեցության: Բոլոր նրանք, ովքեր նոր Հայաստանում գործում են բռնության, ստի, կեղծիքի տարածման տրամաբանությամբ՝ գործում են ընդդեմ Հայաստանի, ընդդեմ ժողովրդավարության, ընդդեմ ժողովրդի»,- գրել էր Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զինված խումբը Մալիի գյուղում արյունահեղություն է արել․ առնվազն 50 մարդ մահացել է
Չճշտված տվյալներով, զոհերի թիվն անհամեմատ շատ է․․․
Վարդաղբյուր-Կարմրավան ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել. կա զոհ
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ...
Ավտովթար Սարիգյուղում. Վիրավորին հասցրել են հիվանդանոց
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը...
Կրակոցներ Լոռու մարզում. հրազենային վնասվածքներով 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց
Ոստիկանները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Շենավան գյուղից...
Ոստիկանները հայտնաբերեցին ավտոմեքենայից պայուսակ գողացողին. Դուռը բաց էին թողել
Մ.Խորենացու փողոցի 72 հասցեի մոտ կայանված իր «Ֆոլքսվագեն Տուարեգ» մակնիշի սրահից գողացել է իր պայուսակը…
«Վստրեչի» կամրջի մոտ բախվել են Opel Zafira»-ն եւ «Opel Astra G»-ն. կա վիրավոր
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները...
Ամենաշատ