News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գերմանիան, Շվեդիան եւ Նիդեռլանդները Ռուսաստանին կոչ են անում Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների պայմանագրից չհրաժարվել, փոխանցում է AP-ն:

Եվրոպական երկրները նաեւ կոչ են անում սպառազինության վերահսկման նոր համաձայնագրեր կնքել՝ հաշվի առնելու համար Չինաստանի եւ մյուս երկրների աճող հզորությունը:

Եվրոպական երկրները Բեռլինում ապառազինության վերահսկման հարցերով համաժողով են կազմակերպել՝ Մոսկվային կոչ անելով «վերադառնալ ՄՓՀՀՊ-ի լիակատար եւ ստուգվող պահպանմանը», որպեսզի պայմանագիրը փրկվի:

Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մաասը հայտարարել է, որ ավելի ընդլայնված պայմանագրերի ժամանակն է, քանի որ միջուկային զենքը տարածվում է այնպիսի երկրներում, ինչպես Չինաստանը, Հյուսիսային Կորեան, Հնդկաստանը եւ Պակիստանը: Նրա խոսքով՝ պայմանագրերը պետք է վերաբերեն նաեւ նոր տեխնոլոգիաներին, ինպիսին են անօդաչուները եւ կիբեռհարձակումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ