News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մուհամմադ ԱլԶաաբին:

ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ կարեւորելով արաբական երկրների հետ համագործակցությունը՝ ՀՀ ԿԳ նախարարը համոզմունք է հայտնել, որ բարեկամ երկրի հետ համագործակցությունը հատկապես կրթության ոլորտում կլինի սերտ եւ արդյունավետ:

Անդրադառնալով դեռեւս 2016 թվականին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջեւ գիտական եւ տեխնիկական համագործակցության միասին» փոխըմբռնման հուշագրին՝ Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ դրույթների կատարման ուղղությամբ գործնական քայլերի անհրաժեշտություն կա, ինչի իրականացումը կխթանի մեր երկրների միջեւ կապերի ամրապնդմանը՝ գիտության, տեխնոլոգիաների եւ նորարարությունների ոլորտներում:

Իր հերթին կարեւորելով  հուշագրի իրագործումը՝ ԱՄԷ դեսպանը շեշտել է, որ դրան մեծապես կարող է նպաստել Հայաստանում մայիսին նախատեսված երկու երկրների միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստը:

ԱՄԷ դեսպանը վստահեցրել է, որ առավելագույն ջանքեր կներդնի ոլորտում երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար եւ այդ համատեքստում նախարարին առաջարկել է դիտարկել ԱՄԷ գիտակրթական համակարգի գործունեությանը տեղում ծանոթանալու հնարավորությունը: Կողմերը համոզմունք են հայտնել, որ երկու երկրների կրթության եւ գիտության ոլորտը համակարգող պետական պաշտոնյաների փոխայցերը խթան կհանդիսանան հարաբերությունների ընդլայնմանն ու զարգացմանը եւ կնպաստեն գործնական քայլերի իրականացմանը:

Նախարար Հարությունյանը բարձր է գնահատել դեսպանի՝ համագործակցության վերաբերյալ պատրաստակամությունը եւ ընդգծել, որ բարեփոխումների փուլում գտնվող Հայաստանի կրթական համակարգն իրապես բարեկամ երկրների աջակցության անհրաժեշտություն ունի:

Այդ համատեքստում ՀՀ ԿԳ նախարարը կարեւորել է Արաբական Միացյալ Էմիրությունների փորձի ուսումնասիրումն արհեստական բանականության եւ ներառականության ոլորտներում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել բարձրագույն կրթության համակարգում ուսանողների եւ դասախոսների փոխանակման, վերապատրաստման կազմակերպման, հանրակրթության համակարգում որոշ դպրոցներում արաբերեն լեզվի ներդրման հնարավորության եւ մի շարք այլ հարցերի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ