Ռազմաշունչ հռետորաբանությունը չի նպաստում հաջողության հասնելուն։ Այս մասին ասել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով Բաքվից հնչող սպառնալիքների մասին հարցին։
«Մենք համոզված ենք Հայաստանի եւ Արցախի ներուժին վնաս հասցվելու հարցում։ Բայց այդ մասին խոսելու անհրաժեշտություն չկա»,- ասել է նախարարը։
Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանում ավարտվել են չհայտարարված լայնածավալ զորավարժությունները։