News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանը եղել եւ մնում է Արցախի անվտանգության երաշխավորը, ասել է Զոհրաբ Մնացականյանը։ Այս մասին ասել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ։

Պատասխանելով հարցին, թե փոխվում է արդյոք հայկական կողմի վերաբերմունքը բանակցային սեղանին գտնվող սկզբունքների ու տարրերի հանդեպ, նախարարը հիշեցրել է, որ Ստեփանակերտում Հայաստանի եւ Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը միանշանակ հայտարարել է. կան սկզբունքներ եւ տարրեր, եւ հարցն այն է, թե ինչպես են դրանք մեկնաբանվում ու ընկալվում։

«Մենք հստակ հայտարարել ենք Հայաստանի առաջնահերթությունները. դա Արցախի կարգավիճակն ու անվտանգությունն է։

Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը, նրա վճռական ձայնը պայման չէ, այլ քայլ, որը նպաստելու է բանակցային գործընթացի արդյունավետության բարձրացմանը»,- ընդգծել է Զոհրաբ Մնացականյանը։

Միեւնույն ժամանակ, նախարարն ընդգծել է, որ երեք ժողովուրդների համար ընդունելի որոշման որոնումը չի կարող միակողմանի լինել. ներդրումը պետք է լինի բոլոր կողմերից, այդ թվում վստահության մթնոլորտի ստեղծման հարցում։ «Նոր գաղափարներով եւ մոտեցումներվ ջանում ենք ազդակ հաղորդել բանակցային գործընթացի արդյունավետ առաջմղմանը»,- ընդգծել է Մնացականյանը։

Ընդ որում՝ նախարարը նշել է, որ Հայաստանը հետեւողականորեն բանակցություններ է վարում ինչպես Արցախի հետ, այնպես էլ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում։ «Հայաստանի եւ Արցախի իշխանությունները տարբեր միավորներ են։ Մենք ոչ մի կերպ չենք հրաժարվում մեր դիրքից ու դերից։ Հայաստանը եղել եւ մնում է Արցախի անվտանգության երաշխավորը։ Հասկանալով մեր դերն ու հավատարիմ մնալով բանակցային գործընթացին՝ մենք կարող ենք ունենալ մոտեցումներ, որոնք ցանկանում ենք քննարկել արցախցի գործընկերների հետ, դա նորմալ երեւույթ է»,- նշել է նախարարը։

Վերադառնալով դիրքորոշումներին եւ պարտավորություններին մոտեցումների մեկնաբանությունների ու համեմատությունների հարցին՝ ԱԳ նախարարը շեշտեց հավասարակշռության խախտման անթույլատրելիությունը: «Եթե ակնկալվում է, որ մի կողմն ավելի զիջող է լինելու, ապա նման մոտեցումը գործուն չէ: Մենք բազմիցս ասել ենք, որ խնդիրը վերաբերում է մարդուն՝ 150 հազար մարդու: Նրանց անվտանգությունը կարեւորագույն հարց է: Մենք նրանց ֆիզիկական անվտանգության մասին խոսելու անհրաժեշտություն ունենք: Սա հիմնական մոտեցումն է: Լեռնային Ղարաբաղը քաղաքական միավոր է, որը բոլոր հիմքերն ունի սեփական կյանքը կառուցելու համար»,- շեշտեց Զոհրաբ Մնացականյանը:

Ի պատասխան Բաքվից հանդիմանությունների վերաբերյալ հարցին այն առնչությամբ, որ բանակցությունների ձեւաչափի փոփոխությունը դրանք փակուղի է տանում, նախարարը հավաստիացրեց, որ Հայաստանի չի անի այնպիսի բան, որը բանակցությունները փակուղի կտանի: «Մենք հանձնառու ենք խաղաղ կարգավորմանը: Մենք վճռականորեն առաջ կընթանանք: Բայց որպեսզի բանակցություններն արդյունավետ շարունակվեն, անհրաժեշտ է գործնականում ընդունել Արցախի վճռորոշ ձայնի արտահայտման անհրաժեշտությունը»,- հայտարարեց նախարարը: Նա կրկին հիշեցրեց, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը սեփական իշխանությանն ընտրել է, բայց չի ընտրել Հայաստանի իշխանությանը, ընդ որում՝ Արցախի իշխանության համակարգը միջազգային հանրության կողմից ճանաչվել է տարբեր փաստաթղթերում: Նախարարը, միաժամանակ, շեշտեց տարածաշրջանում վստահության մթնոլորտի ստեղծման անհրաժեշտությունը, ընդ որում՝ «կարեւոր է, որ Ադրբեջանը նույնպես աշխատի այս ուղղությամբ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ